ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լռելու մտադրություն չունեմ». Դավիթ Չախալյանը՝ հայկական X–Factor–ից դուրս մնալու և ռումինական X–Factor–ին մասնակցելու մասին

ՎԻԴԵՈ
Երեկ կայացավ X–Factor նախագծի հերթական գալա համերգը, որի ժամանակ հայտնի դարձավ, որ այս շաբաթ նախագիծը լքում է Շուշանիկ Արևշատյանի թիմից Դավիթ Չախալյանը։ Նա համարվում էր նախագծի ֆավորիտներից մեկը և համացանցում արդեն իսկ սկսվել են թեժ քննարկումներ, որ Դավիթն արժանի չէր այս փուլում դուրս մնալ նախագծից։ Երկրպագուները պահանջում են հետ բերել Դավթին, քանի որ X–Factor–ի միջազգային պատմության մեջ նման նախադեպեր եղել են։

 Tert.am Life–ը Դավթի հետ զրուցել է նախագծից դուրս մնալու և հետագա անելիքների մասին։ «Իմ դուրս մնալը և՛ անսպասելի էր, և՛ սպասելի։ Սպասելի էր այնքանով, որ բոլոր մասնակիցներն էլ արժանի են լինելու նախագծում, անսպասելի էր, քանի որ արձագանքները բավականին շատ էին։ Ամեն դեպքում էմոցիաներս նորմալ են։ Ես հասուն մարդ եմ և պատրաստ եմ ցանկացած ֆորս–մաժորային իրավիճակի՝ լավ գիտակցելով, որ սա նախագիծ է, որի ընթացքում ամեն ինչ հնարավոր է»,– ասաց երգիչը, ով մինչ այս երբևէ չէր հայտնվել վտանգավոր գոտում։ 

 

Դավիթը մասնակցել է նաև X–Factor 3–ին, ընդգրկվել էր Եգոր Գլումովի տղաների տասնյակում և դուրս մնացել 4 աթոռ փուլից։ «Դա ինձ չկոտրեց, ընդհակառակը, ավելի ուժեղ դարձրեց։ Այս անգամ էլ ավելի ուժեղ դարձա, որովհետև շատ բան հասկացա»,– նշեց երգիչը և հավելեց, որ այդ ընթացքում ընդունվել և ավարտել է Երգի պետական թատրոնը, ստեղծել է իր «Ժայռ» բենդը, որի հետ կենդանի նվագակցությամբ համերգներ են ունեցել ակումբներում։

 

Դավթի վերջին ելույթը X–Factor–ում արժանացավ հանդիսատեսի և ժյուրիի հոտնկայս ծափահարություններին, ինչպես նրա առաջին ելույթը նախընտրական փուլում։ Դավթին, ոչ միայն հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին և ճանապարհեցին X Factor–ում, այլև ճանաչեցին։ Երգչի առաջ նոր ճանապարհներ են բացվել, քանի որ նրան հրավիրել են մասնակցելու ռումինական X–Factor–ին, որը կմեկնարկի հունիսի 2–ին։

 

 

«Հրավեր ստացա մասնակցելու ռումինական X–Factor–ին։ Միանշանակ գնալու եմ։ Մտավախություն բացարձակ չունեմ, քանի որ ցանկացած մրցույթ ավելի ուժեղ է դարձնում  արտիստին»,– ասաց նա։

 Դավիթը հրավեր ունի նաև Լեհաստանից։ Նախագծի նախընտրական փուլում նա կատարել էր Dziwny jest ten świat լեհական ազգային երգը, որը տարածում է գտել նաև Լեհաստանում։ «Լեհական տարբեր կայքերով երգը ունի մոտ 28-30 մլն դիտում։ Մեկնելու եմ համերգային շրջագայությունների։ Ներկայացնելու եմ այդ երգն ու իմ ազգային երգերից մի քանիսը»,– հայտնեց երգիչը։

 

 Դավիթը լռելու մտադրություն չունի։ Թեև փորձը ցույց է տալիս, որ նախագծի տված մեծ հայտնիությունը հազվադեպ է օգտագործվում մասնակիցների կողմից, երգիչը նշեց, որ իր երգացանկը ստեղծելու մտադրություն ունի։ «Ես սնվում եմ ու ապրում եմ երգով և ինձ չեմ պատկերացնում առանց դրա։ Ինձ համար արդեն  գրվում են երգեր։ Փակագծերն այժմ չեմ բացի, սակայն իմ գործունեությունը,  միանշանակ, ավելի է թափ հավաքելու։ Ես ներկայացնելու եմ իմ երգերն ու տեսահոլովակները»,– ասաց նա ու հավելեց, որ Ռումինիայից վերադառնալուց հետո կներկայացնի իր առաջին, բայց շատ գեղեցիկ տեսահոլովակը։

 

Խոսելով X-Factor–ում իր ֆավորիտների մասին՝ Դավիթը նշեց. «Ես հաղթող տեսնում եմ  Տյոմին, ոչ թե այն պատճառով, որ իմ խմբից է, այլ որովհետև տարբեր է իր տեսակով։ Նախագծում իր նմանը չկա։ Պարտադիր չէ ունենաս չգիտեմ ինչ վոկալ, երգես 3 օկտավա, դա կարևոր չէ, կարևորը բեմական լինելն է, իսկ նա արտիստիկ է և ունի իր տեսակը։ Կան էլի ուժեղ մասնակիցներ՝ Աբրահամ Խուբլարյանը և շատ հետաքրքիր դուետ՝ Մարիամը և Էմանուելը։ Իրենց էլ եմ տեսնում որպես հաղթող»։

 

 

Ինչ վերաբերում է ժյուրիի անդամների դիտողություններին, որ Դավիթն իր ձայնով չի երգում, նա նշեց, որ շնորհակալ է քննադատությունների համար։ «Կարծում եմ՝ առավելություն է, երբ երգիչը կարողանում է 12-15 տարբեր ձայներով երգել։ Շնորհակալ եմ Տիրոջը ինձ նման բնություն պարգևելու համար։ Դա իմ առավելությունն է։ Ես ունեմ իմ  տեսակն ու գույնը։ Ժյուրին ինձ օգնել է իր քննադատություններով, ամեն քննադատություն ինձ օգնել է աճել։ Շնորհակալ եմ»,– եզրափակեց նա։

Ամալյա Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular