ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել Արցախից բռնահանվածներին կացարաններով ապահովելու հարցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վանաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին այցելելուց հետո խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

«Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։

Մարզպետը զեկուցել է այս օրերին մարզում կատարված աշխատանքը։

Լոռու մարզում այս պահին տեղակայված է 3000-ից ավել մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular