Իսրայելական կողմից զոհվածների թիվը հասել է առնվազն 100-ի. ՑԱԽԱԼ-ը հաստատել է զինվորականների գերեվարումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ խմբավորման անդամների այսօրվա աննախադեպ հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, 985-ը՝ վիրավորվել և հիվանդանոցներ տեղափոխվել, գրում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում իսրայելցիների է պատանդ է վերցրել։
Լրագրողների հետ ճեպազրույցում Հագարին ասել է, որ մարտերի ընթացքում զոհվել են նաև իսրայելցի զինվորներ։
Պատանդների կամ զոհված զինվորների թվի մասին տվյալներ չեն հաղորդվում։
Հագարիոն նշել է, որ Իսրայելի հարավում մարտերը դեռ շարունակվում են 22 վայրերում։
Նա ասել է, որ իսրայելական զորքերը հասել են Գազայի սահմանի երկայնքով գտնվող բոլոր քաղաքները և աշխատում են յուրաքանչյուրը սկանավորելու ուղղությամբ:
Չորս դիվիզիաներ շարժվում են դեպի Գազայի սահման՝ միանալով արդեն այնտեղ գտնվող 31 գումարտակներին, ասել է Հագարին։
Haaretz-ը, հղում անելով ոստիկանության աղբյուրին, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի 200-300 զինյալներ մտել են Իսրայելի տարածք, իսկ տասնյակները դեռ այնտեղ են։