ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հո ես ապուշ չե՞մ, որ սատարեմ նրան». Մովսես Հակոբյանը՝ Արշակ Կարապետյանի հայտարարության մասին.168.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ,  2018֊2021 թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդական,  ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ,  ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար  Արշակ Կարապետյանը  հոկտեմբերի 4-ին հանդես էր եկել կոչ-հայտարարությամբ՝ նախ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը ստիպել է իրեն քաղաքական պայքար սկսել, ապա կոչ էր արել Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին` համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի  ապագայի:

Արշակ Կարապետյանին կմիանա՞ն ու կսատարե՞ն նախկին այլ զինվորականները, որոնք ժամանակին նրա հետ  ծառայել են Պաշտպանության նախարարությունում։

168.am–ն այս հարցն ուղղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին։

 

Հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասել է.

«Հո ես ապուշ չե՞մ, որ սատարեմ նրան»։

Հաջորդ հարցին՝ Հայաստանի գոյությունն է վտանգված, ինչպե՞ս է պատկերացնում փրկությունը, նա պատասխանել է.

«Ոչ Արշակի միջոցով»։

Ինչ վերաբերում է  հայտարարություններին, որ նախկին զինվորականները պետք է ոտքի կանգնեն՝ հանուն Հայաստանի, Մովսես Հակոբյանն ասել է․

«Նախկին զինվորականներն իրենց սպառել են։ Ֆիզիկապես ի վիճակի չեն խնդիր կատարել։ Ինքս պատրաստ եմ, իհարկե, երիտասարդ զինվորականներին խորհուրդ տալ, բայց որպես այդպիսին՝ խորհրդատուն լավ գործ չէ՝ առանձնապես զինվորական գործում, որովհետև խորհուրդ տվողը պետք է առաջինն այդ խորհուրդ կարողանա կատարել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular