ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն անվանել է «ահաբեկչություն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը դատապարտել է Իսրայելի դեմ «ահաբեկչական գրոհը» ՀԱՄԱՍ-ի կողմից եւ ասել, որ երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի։

«Յուրաքանչյուրը, ով ահաբեկչության կդիմի, հանցագործություն է կատարում ամբողջ աշխարհի դեմ։ Նա, ով ֆինանսավորում է ահաբեկչությունը, հանցագործություն է կատարում ամբողջ աշխարհի դեմ,- գրել է նա Х-ի իր միկրոբլոգում։- Աշխարհը պետք է միասնական լինի, որպեսզի ահաբեկչությունը չփորձի կոտրել կամ իրեն ենթարկեցնել կյանքը՝ որտեղ էլ որ այն լինի, եւ ցանկացած պահի»։

«Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն անվիճելի է»,- ավելացրել է նա։

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ դատապարտել էր ՀԱՄԱՍ-ի շաբաթ օրվա հարձակումը Գազայի հատվածից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular