ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մտադիր է հետապնդել Արցախից Հայաստան տեղափոխված պաշտոնյաներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին տվյալներով, Արցախից Հայաստան է տեղահանվել 100.632 մարդ, որոնց մեծ մասին հաջողվել է ինչ-որ կերպ տեղավորել, լուծել նրանց սոցիալական նվազագույն կարիքները, ապահովել կացարանով և սննդով։

Իշխանությունները, փաստենք, միջազգային կառույցների և կամավորների օգնությամբ, բավական աշխատանք կատարել են այդ ուղղությամբ, այդկերպ որոշակիորեն մեղմելով ժամանած հազարավոր արցախցիների դժգոհության ալիքը։ Փաշինյանական վարչախումբը, սակայն, գիտակցում է, որ տեղահանված արցախցիներն առանձնապես խանդավառված չեն իր գործողություններով, և ինչ-որ պահի կարող են լուրջ վտանգ դառնալ իր իշխանության համար։
Ընդդիմադիր նոր ալիքը կանխելու, իր իշխանությանը սպառնացող վտանգները հեռացնելու համար նա մտադիր է շատ ուշադիր հետևել հատկապես Արցախից Հայաստան ժամանած պաշտոնյաներին ու զինվորականներին։

Զինվորականների մի մասին ներգրավելու են ՊՆ-ում, նշանակեն մարզերում, որ հեռու պահեն երևանյան գործընթացներից։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, բարձրաստիճան զինվորականներին, քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին էլ նախազգուշացնում են, որ կարող են խնդիրների բախվել օրենքի հետ։

Նախօրեին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է խորհրդակցություն անցկացրել Արցախի ներկայացուցչության շենքում, քննարկել են իրենց հետագա անելիքները, Արցախից բռնի տեղահնվածներին աջակցելու եղանակները։ Այս հանդիպումը հարուցել է Նիկոլ Փաշինյանի բուռն զայրույթը, պատահական չէր, որ դրանից հետո սոցցանցերում արշավ սկսվեց Շահրամանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների դեմ, ընդհուպ հնչում էին նրանց ձերբակալելու կոչեր։

Փաշինյանի հրահանգով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հանդիպում պաշտոնյաների հետ, զգուշացնում, որ հայաստանյան ընդդիմության «խելքին ընկնելու» դեպքում լուրջ խնդիրների են բախվելու։ Այդ զգուշացումները, ի դեպ, առանձնապես լուրջ ազդեցություն չեն գործում։ 

Նարեկ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular