ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիան երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի կառավարությունը հոկտեմբերի 7-ին բեռնատար երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն ուրախ է, որ իր ժողովուրդը նույնպես հասել է` օգնելու կարիքավոր մարդկանց։«Կարծում եմ, որ սա մեր երկրների, մեր ժողովուրդների միջև շատ բաց և շատ սերտ հարաբերությունների ապացույցն է։ Հուսով եմ, որ դա կլինի շատ, շատ ամուր կամուրջ մեր հարաբերությունների համար: Առաջիկայում Բուխարեստ ենք տարհանելու Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին: Եվս մեկ անգամ ուրախ եմ, որ այստեղ եմ ՝ ցույց տալու, որ մարդիկ կարող են ընկերներ լինել և օգնել կարիքավորներին: Շատ շնորհակալ եմ»,- ասել է Հայաստանում Ռումինիայի դեսպանը։

Մարդասիրական բեռը ներառում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular