ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք Սյունիքում. 19-ամյա մայրն իր 2 ամսական աղջկան քնեցրել է օրորոցում, ապա հայտնաբերել մահացած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս խոշորացված համայնքի գյուղերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել է երեխայի դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը սյունիքի մարզի բնակիչ՝ 2 ամսական աղջիկ է, ում մայրը՝  19-ամյա Սառա Օ.-ն, ոստիկաններին ու բժիշկներին հայտնել է, որ ինքը նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում երեխային կերակրել է և քնեցրել իրենց սենյակում գտնվող մանկասայլակի մեջ: Ժամը 01:40-ին արթնացել է և տեսել, որ աղջնակը մահացած է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է սպանության հատկանիշներով քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular