ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ ոչ ոք չկարողանա այլևս նման փաստաթղթեր ստորագրել. «Հայաքվեն» այս պահին առավել քան ակտուալ է․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին իրադարձությունների ֆոնին ակտիվացել են կարծիքները, թե «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը ժամանակի անիմաստ կորուստ էր: «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ մինչ «Հայաքվե» նախաձեռնությունը սկսելը կանխատեսում կար՝ ենթադրենք, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ վերջնական փաստաթուղթ է ստորագրում Արցախի մասով, ի՞նչ ենք անելու, ժամանակավրեպ չի՞ լինի «Հայաքվեն», և սա սահմանադրական այն պրոցե՞սն է, որով կարելի է պայքարել վերջնական կապիտուլ յացիոն փաստաթուղթը կանխելու դեմ:

«Սակայն բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ հանգեցինք եզրակացության, որ քաղաքացիական նախաձեռնության դրական կողմերն ավելի շատ են, քան ռիսկերը: Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացում են Հայաստանն ու Արցախը: Այս նախաձեռնության առաջին նպատակը համազգային անժամկետ նպատակների հետևելն ու դրանք Քրեական օրենսգրքում ամրագրելն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում իրավունք չունենա Արցախի և Հայաստանի հետ կապված այնպիսի աղետալի որոշում կայացնել, հայտարարություն անել կամ թուղթ ստորագրել, որը կհարվածի Սահմանադրության նախաբանում սահմանված նպատակներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Չնայած այժմ ունենք հայաթափված Արցախ, բայց, ըստ Կոստանյանի, չեն ընդունում, որ Արցախի հարցը փակված է: «Չպետք է պայքարի որևէ գործիք մի կողմ դնել ու ասել, որ, միևնույնն է, Արցախը հայաթափվել է: Նույնիսկ այն պարագայում, երբ Գրանադայում Փաշինյանը միացավ եվրոպական երկրների ներկայացուցիչների քառակողմ հայտարարությանը՝ ամրագրելով, որ հետամուտ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու գործընթացին: Սրան պետք է հաջորդի Ադրբեջանի կողմից փաստաթղթի ստորագրումը:

«Հայաքվեն» այս պահին առավել քան ակտուալ է: Փաշինյանը պետք է պատասխանատվության կանչվի նման աղետալի փաստաթղթեր ստորագրելու համար: «Հայաքվեի» նպատակն է, որ Քրեական օրենսգիրքը հնարավորություն տա քրեորեն պատժել ցանկացած հայ պաշտոնյայի, որը կհամարձակվի հակահայկական, հակաարցախյան և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ուղղությամբ հակահայկական քայլեր ձեռնարկել: Չեմ հասկանում «Հայաքվեի» դեմ տարվող այս քարոզչությունը: Որոշ մարդիկ դա անում են միտումնավոր կերպով տարբեր կենտրոնների կողմից ուղղորդված, իսկ մարդկանց մի մասն էլ ընկնում է այս ուղղորդումների ազդեցության ներքո՝ չհասկանալով, որ այդ կերպ Նիկոլ Փաշինյանին են օգնում:

Հասկանում եմ շատերի մտահոգությունը՝ ինչի՞ համար էր «Հայաքվեն», եթե Արցախը հայաթափվեց: Մարդկանց պետք է բացատրել, որ այս պրոցեսն առաջին հերթին հիմա և հետագայում ցանկացած պաշտոնյայի ձեռքը բռնելու համար է, որ ոչ ոք չկարողանա այլևս նման փաստաթղթեր ստորագրել: Պետք է հաշվի առնենք, որ վերջնականապես կապիտուլացված չենք, Փաշինյանը դեռևս չի ստորագրել այս կապիտուլ յացիոն փաստաթուղթը, որով ճանաչելու է Արցախը Ադրբեջանի կազմում, որքան էլ միացել է հայտարարությանը»,-ամփոփում է Աննա Կոստանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular