ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան արգելափակել է ամերիկյացիների կողմից միջուկային մատակարարների կլանումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան վետո է դրել ամերիկյան Flowserve խմբի կողմից միջուկային պահեստամասերի Segault և Velan SAS մատակարարների ձեռքբերման վրա, հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է Politico-ն։

Գործարքը ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա սկզբին, քանի որ և՛ ընդդիմությունը, և՛ կառավարությունը կլանումը վերածեցին արդյունաբերական ինքնիշխանության հանդեպ  Ֆրանսիայի հավակնությունների քաղաքական փորձարկման: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը հավասարակշռություն է պահում  Ֆրանսիան որպես ներդրումների համար գրավիչ  ուղղություն պահպանելու և ինքնիշխանության պահպանման միջև, երբ հարցը վերաբերում է ռազմավարական տեխնոլոգիաներին։ 

Երբ այս տարի ԱՄՆ արդյունաբերական մեքենայաշինության  հսկա  Flowserve-ը հայտարարեց արդյունաբերական փականների կանադական Velan խումբը ձեռք բերելու իր մտադրության մասին, ֆրանսիական իշխանությունները հասկացրեցին, որ ռազմավարական նկատառումներով կքննարկեն Velan-ի ֆրանսիական դուստր ձեռնարկությունների (Segault և Velan SAS) հնարավոր հեռացման գործարքը։

Ֆրանսիական վետոյից հետո Flowserve-ը հայտարարեց, որ հրաժարվում է ամբողջ աշխարհում Velan-ին տիրանալու իր ծրագրերից:

Segault-ը՝ ֆրանսիական Էսոն դեպարտամենտում գտնվող փոքր ֆիրման, որը գործնականում անհայտ է ֆրանսիացիների մեծամասնությանը, մատակարարում է ատոմային սուզանավերի բաղադրիչներ, որոնք կառուցվել են պետական ​​նավաշինական Naval Group-ի կողմից և արտադրում է արդյունաբերական փականներ, որոնք օգտագործվում են ֆրանսիական առաջնակարգ ավիակրի՝ «Շարլ դը Գոլի»  վրա: Velan SAS-ը (Ֆրանսիա) մատակարարում է ֆրանսիական ատոմակայանների բաղադրիչները:

Դեռևս մայիսին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն նույնպես դեմ էր արտահայտվել այդ կլանմանը։ Սակայն ներդրումների ստուգման միջոցառումների վերաբերյալ  վերջին խոսքը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարինն է։

Ուրբաթ օրվա որոշումը հնարավոր է դարձնում  նոր լարվածություն առաջացումը Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև վերջին տարիների մի շարք վերելքներից և վայրէջքներից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular