ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ. 30 հազար երեխա լքել է Արցախը, մեծ մասը թերսնման և շոկի նշաններ են ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում Հայաստան է ժամանել մոտ 100 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 30 հազար երեխա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդն այս մասին ասել է UN News-ին տված հարցազրույցում՝ խոսելով Արցախի հայության հետ կապված իրավիճակի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։

 

«Նրանք բոլորը եկել էին Հայաստանի հարավում գտնվող այս փոքրիկ քաղաքով` Գորիսով, որն ունի ընդամենը 20 հազար բնակչություն նորմալ պայմաններում, որը ստիպված էր գործ ունենալ նման հսկայական հոսքի հետ:

 

 

Մինչ այժմ շատ ընտանիքներ տեղափոխվել են երկրի տարբեր շրջաններ՝ կա՛մ այնտեղ հարազատներ կամ ընկերներ ունենալու պատճառով, կա՛մ էլ հաստատվել են  կառավարության տրամադրած կացարաններում:

 

«Ընտանիների Հայաստան ժամանելու առաջին օրերին այցելեցի Հայաստանի կառավարության  ստեղծած հաշվառման կենտրոններ։ Գրանցման այս կենտրոններն ունեին բուժքույրերով ու բժիշկներով աշխատող «առողջապահական կայաններ», և ես զրուցեցի նրանց հետ՝ հարցնելով, թե երեխաները ինչ ֆիզիկական և հոգեկան վիճակում են ժամանել։ Եվ նրանք բոլորը նույն բանն էին ասում. երեխաները եկել էին սոված, թերսնվածության նշաններով, շատ հոգնած, նրանցից շատերը ջերմություն ունեին կամ այլ հիվանդություններ: Այս կենտրոններում աշխատող հոգեբաններն էլ ասացին, որ երեխաները շոկի մեջ էին, փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ... Եղբայրները երեքն էին. նրանք ասացին, որ շատ քիչ ժամանակ ունեին անհրաժեշտ իրերը պարզապես հավաքելու համար։ Յուրաքանչյուր տղա կարողացել է վերցնել մեկ փոքրիկ ուսապարկ, որտեղ նա տեղավորել է ամենաանհրաժեշտ իրերը, օրինակ՝ ներքնազգեստ և այլն, և մեկ կամ երկու փոքրիկ խաղալիք, որոնք նա կարողացել է տեղավորել: Նրանք հուզվեցին, երբ հասան մանկական անկյուն և տեսան, որ շատ խաղալիքներ կան որոնցով կարող են խաղալ»:

 

Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում հիմնական մարտահրավերը կլինի կրթությունը՝ հաշվի առնելով այդքան շատ երեխաների տեղաբաշխումը: «Մենք տեսանք, որ որոշ ուսուցիչներ փորձում էին գտնել իրենց աշակերտներին, համախմբել, ինչ-որ նորմալության զգացողություն ստեղծելու համար... Կրթության նախարարությունն առաջին իսկ օրերից ասում էր, որ այդ երեխաներին ինտեգրելու է դպրոցական համակարգին։ Կարծում եմ, որ 6000-ից ավելի երեխա է ինտեգրվել ու գրանցվել, բայց ակնհայտորեն դա շատ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար»։

 

Ըստ նրա՝  ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիտարկում է տարբեր տեսակի աջակցություն: «Անմիջապես առողջապահության նախարարություն ենք փոխանցել հատկապես երեխաների համար նախատեսված դեղերն ու բժշկական պարագաները։ Մենք նաև լրացուցիչ դեղամիջոցներ ենք ձեռք բերում, ինչպես նաև թերսնուցման նշաններ ունեցող երեխաների համար բուժական սնունդ։ Մանկական անկյուններ ենք ստեղծել»։ Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանի կրթության նախարարության հետ համագործակցելով, ուսումնասիրում է ժամանակավոր դասասենյակների, երեխաների համար կացարանների լրացուցիչ տարբերակներ ստեղծելու և ուսուցիչների վերապատրաստման հնարավորությունը, թե ինչպես լավագույնս աշխատել այս երեխաների հետ և ինտեգրել նրանց դպրոցական համակարգում:

 

«Ակնհայտ է, որ մեծ հարցը կապված է նաև ապրուստի միջոցների հետ, թե ընտանիքներն ինչպես կարող են ծայրը ծայրին հասցնել: Կառավարությունն արդեն հայտարարել է դրամական փոխանցումների սխեմաների մասին։ Եվ մենք հիմա աշխատում ենք Աշխատանքի նախարարության հետ՝ հասկանալու համար, թե երեխա ունեցող ընտանիքներն էլ ինչի կարիք կունենան, և ինչ այլ ծախսեր պետք է հոգան, օրինակ՝ կրթության համար, երբ նրանք դպրոց ընդունվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular