Արցախից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում․ վարչապետի խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն կատարվել են միանվագ օգնության առաջին վճարումները, գործընթացը կշարունակվի երկուշաբթի։ Այս մասին հերթական մամուլի ասուլիսին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանն ասաց, որ Արցախից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում։
Բաղդասարյանը նշեց, որ 13 415 անձ կամ 13.5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում` պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։
Նա ասաց, որ 8000 աշակերտ հաճախում է ՀՀ կրթական տարբեր հաստատություններ, որը կազմում է դպրոցահասակ երեխաների մոտ 32 տոկոսը։