ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրանադայի հայտարարությամբ ՀՀ իշխանությունը համաձայնել է Ադրբեջանին տալ «անկլավները». Գեղամյան

ՎԻԴԵՈ

Կարեւոր է հասկանալ այն իրավական հետեւանքները, որոնք կարող են բխեցվել Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից արված հերթական հայտարարությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Գրանադայում ընդունված հայտարարությանը, որտեղ եւս մեկ անգամ նշվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քկմ տարածքով:

«Այդ թղթում ոչ առաջին անգամ, բայց այս անգամ համապարփակ կերպով ներկայացված է Հայաստանի այս պահին ունեցած դիրքորոշումը, որ Ադրբեջանի տարածցքը 86 600 քկմ է, իսկ Հայաստանինը՝ 29 800 քկմ: Սրանով բոլոր վիճելի կամ վիճելի լինելու հնարավորություն ունեցող տարածքները փաստորեն վերագրվում են Ադրբեջանին: Առաջին տողում արձանագրվում է, որ Արցախ չկա, այն Ադրբեջանի մաս է, երկրորդը համաձայնում է նրան, որ Ադրբեջանը կարող է ունենալ հավակնություն  այն տարածքների նկատմամբ, որոնք խորհրդային շրջանում ունեցել են անկլավի կարգավիճակ եւ գտնվում են Հայաստանի այսօրվա Տավուշի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի  տարբեր հատվածներում: Հետեւաբար, առաջին իրավական հետեւանքն այն է, որ սա նոր գործիքակազմ է տալիս Ադրբեջանին ցանկացած ձեւաչափում առնվազն դիվանագիտական մակարդակում պնդելու, որ այդ տարածքները անօրինական օկուպացիայի տակ են Հայաստանի կողմից: Միաժամանակ դա իրավական առումով հիմք է ստեղծում, որ իրենք կարող են ցանկացած պահի նաեւ ռազմական միջամտությամբ այդ տարածքների հանդեպ արդեն իսկ ճանաչված իրավունքը վերականգնել»,-ասաց թուրքագետը:

Նա ընդգծեց, որ այս հաստատումից հետո Ադրբեջանի կարող է ոչ մի քայլ հետ չգնալ եւ այդպես էլ անելու է:

Գեղամյանի կարծիքով այս պահին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կարիքը չունի, դա իրեն պետք չէ. «Ինչքան չլինի խաղաղության պայմանագիր, այնքան Ադրբեջանն ավելի պակաս կաշկանդված կլինի Հայաստանի հանդեպ իր ունեցած տարածքային նկրտումները գործով իրականացնելու համար: Այսինքն եթե չկա խաղաղության պայմանագիր, ուրեմն չկա որեւէ հավելյալ իրավական սահմանափակում, օրինակ, Հայաստանի տարածքում հերթական հատվածը նվաճելու, ինչպես եղել է 2020-ից հետո»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular