ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն նորից միակողմանի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը և անկլավները Ադրբեջանի կազմում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.

«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:

Իրականում՝

Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա)

Ալիեւը, սպառելով իր ստանալիքը արեւմտյան ֆորմատի շրջանակերում, չներկայացավ Գրանադա եւ, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որեւէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի եւ արցախահայության նկատմամբ

Փաստորեն, Ալիեւը, օգտագործելով արեւմտյան ֆորմատը, հասավ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը Ադրբեջանի կազմում եւ, ի վերջո, Արցախի բռնի հայաթափմանը։

Հայաստանը ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաստիացումները Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն եւ սահմանների անխախտելիությանն աջակցելու եւ նյութական օգնության տրամադրելու մասին։

Եւ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular