Արցախից բռնի տեղահանվածների հոսքը Հայաստան դադարել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախից ՀՀ տեղահանվածների թվի փոփոխություն չի եղել․ այն 100 632 է։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հաշվառված քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շուրջ 99 տոկոս։
«Ժամանածների շուրջ 75 տոկոսն այս պահին գտնվում են տարբեր մարզերում։ Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից հավաքագրվում են տվյալներ և փորձում են համադրել, որպեսզի բացառվեն կրկնօրինակ ցուցանիշները»։