ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն առճակատման է գնում Փարիզի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նույնիսկ պոտենցիալ միջնորդի, այսօր զրոյական է։ Այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին բուռն աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։ Ճիշտ հակառակը»,- ​​ասաց նա։ Ամիրբեկովն ընդգծել է, որ «Հայկական շահերի անշահախնդիր պաշտպանությանը Փարիզի հավատարմության վերջին վկայությունը» Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննայի վերջերս հայտարարված որոշումն է՝ Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու, այդ թվում՝ իր դե ֆակտո դաշնակցին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների սկիզբը։

«Ֆրանսիայի նման անխոհեմ քայլը ոչ միայն ժխտում է նրա՝ որպես «խաղաղարար» անզուսպ հավակնությունները, այլև տարածաշրջանը բերում է ռազմական առճակատման նոր վտանգավոր մակարդակի՝ Հայաստանին դրդելով նոր մահաբեր սադրանքների և նոր ագրեսիայի Ադրբեջանի դեմ»,- եզրափակել Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։ 

Հիշեցնենք, որ նման հայտարարությունների ֆոնին հենց Ադրբեջանն է հետևողականորեն ավելացնում իր ռազմական բյուջեն և գնալով ավելի շատ նոր զինատեսակներ է գնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular