ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տիվայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ուրբաթ օրը Կիզիլ քաղաքից 293 կմ դեպի հարավ-արևելք (Տիվա)։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։

Ըստ Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների՝ Մոսկվայի ժամանակով ժամը 05:53-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոնղոլիայի հետ սահմանից մոտավորապես 20-22 կմ հեռավորության վրա՝ հանրապետության Տեր-Խոլ շրջանում։

Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը MSK-64 սանդղակով կազմել է 6,2 բալ։

Հանրապետությունում, որտեղ 2011 թվականի վերջից պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը, պարբերաբար տեղի են ունենում երկրաշարժեր, այդ թվում՝ բավականին ուժեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular