ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի ախորժակն ուտելիս է բացվում, իսկ դիլետանտ վարչախումբն էլ մատուցողի դերում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ախորժակն ուտելիս է բացվում» հայտնի այս ասացվածքը կարելի է առանց վարանելու պրոեկտել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա։ Փաշինյանը, շարունակական զիջումների գնալուց, «Խաղաղության դարաշրջան» հռչակելով և կատարելով Ադրբեջանի ու Թուրքիայի քմահաճույքները, այժմ էլ ստիպված է նորանոր զիջումների գնալ, ինչը վկայում է, որ այդ մարդը կամ առանձնապես չի ճանաչում թուրքերին և նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիներին, կամ էլ պարզապես կատարում է նրանց քմահաճույքները։

Փաշինյանին թվում էր, թե կարող են թուրքերի հետ պայմանավորվածության հանգել, բայց նույնիսկ այսքանը ստանալուց հետո Ադրբեջանը չի հագեցել։ Այժմ էլ Արցախն ամբողջությամբ հայաթափելուց, ռուս խաղաղապահներին փաստի առաջ կանգնեցնելուց, Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչների գերեվարելուց հետո, Ադրբեջանի հաջորդ թիրախը Զանգեզուրի միջանցքն է։ Առայժմ ընդամենն աշխարհաքաղաքական իրավիճակը և որոշ հարևան ու ոչ հարևան երկրների դիմադրությունն է, որ հնարավորություն է տալիս պահպանել Զանգեզուրի միջանցքը, որոշակիորեն էլ Թուրքիան և Ադրբեջանը մեղմացրել են իրենց դիրքորոշումները, որոնք ոչ այլ ինչ են, քան ժամանակավոր մանևր՝ ավելի լայնածավալ գործողություններից առաջ։

Հայկական դիվանագիտության խայտառակ այս վիճակը միայն մեկ պատճառ ունի, Փաշինյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ թշնամու հոգեբանությունը, չունի համապատասխան մասնագետներ, որ նրանք կբացատրեն այդ իրավիճակը, իսկ ինքն անձամբ ոչ բանակցել է կարողանում և ոչ էլ լուրջ բանակցողներ ունի։ Հենց թեկուզ, օրինակ, միայն հայ-թուրքական բանակցություններում Փաշինյանի բանագնաց անձն ապացուցում է այս պնդման ճշմարտացիությունը։

Տասնամյակների դիվանագիտական փորձ ունեցող ՄԱԿ-ում Թուրքիան ներկայացրած Սերդար Քըլըչի հետ բանակցում է մարդ, ով ընդհանրապես դիվանագիտության փորձ չունի, չհաշված մի քանի ամիս փոխարտգործնախարարի պաշտոնում աշխատասենյակում պետության հաշվին ալկոհոլ օգտագործելը։ Սա է դիլետանտներին իշխանության բերելու արդյունքը, և որքան Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այնքան Հայաստանի համար ավելի վատ է լինելու։

Ինգա Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular