ՀՀ-ն Ֆրանսիայի հետ քննարկում է ռազմական օգնության տրամադրման հարցը. Վահագն Խաչատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստանը նոր ռազմական գործընկերոջ կարիք ունի և Ֆրանսիայի հետ քննարկում է ռազմական օգնության տրամադրման հարցը», - այդ մասին France 2 հեռուստաալիքի եթերում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը, փոխանցում է ТАСС-ը․
«Մենք նոր ռազմական գործընկերոջ կարիք ունենք։ Ֆրանսիան հաստատակամորեն խոստացել է աջակցել մեզ, և այժմ խորհրդակցություններ են ընթանում։ Մեր նպատակն է պաշտպանվել և կանգնեցնել Ադրբեջանի հավակնությունները, քանի որ վերջնական նպատակը խաղաղ ապրելն է», - նշել է նա։
Հիշեցնենք՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ավեի վաղ հայտարարել էր՝ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ ռազմական օգնության մասին համաձայնագիր ստորագրել։