ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չի դադարի լինել մեր դաշնակիցը. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը. մենք պատրաստ ենք քննարկել և քննարկելու ենք հումանիտար հարցեր, աջակցություն և օգնություն ցուցաբերելու։ Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, Ռուսաստանն օգտագործել է բոլոր օրինական հնարավորությունները՝ հումանիտար բաղադրիչ ապահովելու համար՝ կապված Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։ «Ինչպես գիտեք, այնտեղ զոհվեցին մեր մարդիկ, մեր խաղաղապահները՝ պաշտպանելով Ղարաբաղի բնակիչներին, ծածկելով նրանց մեզանով։ Մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել, բուժօգնություն ենք ցուցաբերել, ապահովել ենք նրանց ելքը... Բոլորը եկել են մեր խաղաղապահների կենտրոն՝ նրանց պաշտպանության տակ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են այնտեղ...Եկան այնտեղ։ Կանայք և երեխաները հիմնականում...»:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղը լքած հայերին։ «Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել։ Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը. Մենք պատրաստ ենք և կքննարկենք հումանիտար հարցեր, աջակցություն և օգնություն կտրամադրենք այդ մարդկանց: Եթե վերադառնանք մեր եվրոպացի, այսպես կոչված, գործընկերներին, թող գոնե հիմա մարդասիրական օգնություն ուղարկեն՝ աջակցելու այս դժբախտ մարդկանց, որոնք լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ Ինձ թվում է՝ սա կանեն։ Ընդհանրապես, մենք պետք է երկարաժամկետ մտածենք նրանց ճակատագրի մասին...»,- նշել է ՌԴ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular