ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020-ի հայտարարության վրա. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա։ Խաղաղապահների ոչ մի կարգավիճակ այդպես էլ չի առաջացել։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայտնի իրադարձություններից և ԽՍՀՄ փլուզումից հետո մենք գիտենք, որ ծագել է ազգամիջյան հակամարտություն, բախումներ են սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև, դրանք սկսվել են Սումգայիթից, հետո տարածվել են Ղարաբաղում։ Սա բերեց նրան, որ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները... Ադրբեջանի յոթ շրջանները: Սա, կարծում եմ, Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսն է։ Այս ամենը շարունակվում էր շատ տասնամյակներ: Պետք է ասեմ, և ես այստեղ որևէ գաղտնիք չեմ բացահայտի, վերջին 15 տարիների ընթացքում մենք մեր հայ ընկերներին բազմիցս առաջարկել ենք գնալ փոխզիջումների՝ Ղարաբաղի շուրջ 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ժամանակ առ ժամանակ մեզ ասում էին. «Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի մարդ կա, եկեք համեմատենք պոտենցիալները... Քանի դեռ կա նման հնարավորություն, պետք է գտնել այդ փոխզիջումը: Մենք մեր կողմից այս որոշումը կիրականացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, երաշխավորելու ենք Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը, երաշխավորելու ենք այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Բայց ոչ, մեզ ասացին. «Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել», իսկ դուք ի՞նչ եք անելու. «Մենք կպայքարենք»։

ԼՐԱՑՎՈՒՄ Է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular