ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգություն ունեմ, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիև-Փաշինյան կուլիսային պայմանավորվածություն կա. Շահվերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանն ուշի-ուշով հետեւում է տարածաշրջանում դեպքերի զարգացմանը. մեզ համար կարեւոր է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում տարածաշրջանից դուրս գտնվող այլ պետություններ գան ու այստեղ ներկայություն ունենան. Սա իրանի համար «կարմիր գիծ» է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը:

Նա հիշեցրեց, որ օրերս Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է այցելել Իրան, հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ Իրանական կողմը եւս մեկ անգամ իր «կարմիր գծերի» մասին հստակ ասել է. «Ակնկալիքն այն է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, ի մասնավորի Հայաստանն ու Ադրբեջանը, իմանան եւ հարգեն Իրանի կարմիր գծերը: Իրանը թույլ չի տա, որ որեւէ պետություն տարածաշրջանում խախտի եւ հարցականի տակ դնի Իրանի անվտանգությունն ու սահմանները»,-ընդգծեց Արա Շահվեդրյանը:

Անդրադառնալով տեսակետին, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ կուլիսային ինչ-որ պայմանավորվածություն կա, Իրանի խորհրդարանի պատգամավորն ասաց. «Գոնե ինձ մոտ այդ մտահոգությունը կա, որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես միանգամից փոփոխություններ եղան տարածաշրջանում, Ղարաբաղից տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետո եղավ ԼՂՀ-ի կազմալուծման հայտարարությունը: Հետո տեսնում ենք, որ ձերբակալվեցին Արցախի նախկին նախագահները: Այս ամենը մտահոգիչ է եւ ես հույս ունեմ, որ կուլիսներում էլ որոշումներ չլինեն, այդ թվում Զանգեզուրի հետ կապված»,-ասաց հայ պատգամավորը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, այդ միջանցքը կանցնի Իրանի տարածքով, Արա Շահվերդյանն ասաց. «20 տարուց ավելի է, որ այդ միջանցքը, ավելի ճիշտ ճանապարհը կա, որով Ադրբեջանը կապվում է Ադրբեջանի հետ: Դրանով կարծես Թուրքիան ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ասում է, որ եթե դուք ինձ նեցուկ չկանգնեք «Զանգեզուրի միջանցքի» հարցում, մենք Իրանի ճանապարհից կօգտվենք: Մյուս կողմից էլ Հայաստանին են ասում, որ եթե միջանցքը Իրանով անցնի, Հայաստանը տնտեսական շահից կզրկվի: Ես հուսով եմ, Հայաստանի իշխանությունն ավելի ուշադիր կլինի այս տեսակի քայլերի հարցում եւ թույլ չի տա, որ «Զանգեզուրի միջանցք» միջանցքը իրականան, քանի որ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի անվտանգության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular