ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցք. ինչպես է Արևմուտքը փորձում մեկուսացնել Ռուսաստանին հարավից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Absatz.media-ն գրում է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը։ Այն տեղի կունենա Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ այդ օրերին կանցկացվի եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը։ Պաշտոնապես քննարկվելու են Ղարաբաղի շուրջ  պայմանավորվածությունները, ոչ պաշտոնապես արտատարածքային միջանցք, որը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Ինչու՞ է այդ նախագիծը անշահավետ Ռուսաստանի համար:

Հայաստանի նախագահ, Արևմուտքի հովանավորյալ և Սորոսի խնամակալ Նիկոլ Փաշինյանն արագորեն վաճառում է իրեն վստահված երկրի ինքնիշխանությունը։ Հաջորդ արտադրանքը, որը նա կդնի վաճառասեղանից, կլինի Զանգեզուրի միջանցքը, որը կկապի Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջևանի և ուղղակիորեն հարևան Թուրքիայի հետ։ Միջանցքը անցնելու է Հայաստանի սահմանով և դառնալու է արտատարածքային, այսինքն իրավաբանորեն չի պատկանելու երկրներից որևէ մեկին։

«Հայաստանը կստանա միայն անվտանգության երաշխիքներ Ադրբեջանից Նախիջևան արտատարածքային միջանցքի դիմաց։ Ադրբեջանը շահեց այն ամենը, ինչ ուզում էր, և այդ հաղթանակը Ռուսաստանի դեմ էր։ Ընդ որում, նա դա արել է իր կողքին ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը Ադրբեջանի հերոսն է: Նա  Ադրբեջանի համար ավելին է արել, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,- absatz.media-ին ասել է Նոր հասարակության ինստիտուտի Քաղաքական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը,- սկզբում խոսվում էր երկու միջանցքների՝ Լաչինի (Հայաստան - Լեռնային Ղարաբաղ) և Զանգեզուրի (Թուրքիա - Նախիջևան - Ադրբեջան - Ռուսաստան) կառուցման մասին։ Ռուս խաղաղապահները երկուսի վրա էլ պետք է վերահսկեին անարգել հաղորդակցությունը։ Սակայն Լաչինի միջանցքն այլևս գոյություն չունի, և այն, թե արդյո՞ք Զանգեզուրի միջանցքը հասանելի կլինի Ռուսաստան՝ մեծ հարց է։ Առաջիկա հանդիպման հայտարարություններում Ռուսաստանը նշված չէ։ Հայաստանի կողմից ինքնիշխանության կորստի կողմնակի արդյունքը մեր երկրի վտարումն է Անդրկովկասից։ Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում»:

«Եվ հետո մենք հիշում ենք Ղազախստանի տարօրինակ օրենքը տարածքային պաշտպանության մասին։ Նա իբր դեմ է ուզբեկներին, որոնք եթե ինչ-որ բան պատահի, կներխուժեն Ղազախստանի տարածք։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա արևմուտքին ուղղված նշան է Ռուսաստանի հետ մեծ պատերազմի նախապատրաստվելու համար»,- շարունակել է Վասիլի Կոլտաշովը։

Զանգեզուրի միջանցքը մի նախագծից, որը որոշակի պայմաններում կարող էր ձեռնտու լինել Ռուսաստանին, վերածվում է սպառնալիքի, այդ թվում տնտեսական։ Բացի տրանսպորտային կապերից (ճանապարհային և երկաթուղային), երթուղին կարող է ներառել գազային և նավթային հաղորդակցություններ:

«Արդեն պատրաստվել է Հայաստանի տարածքով տարանցիկ նավթամուղի անցման մասին համաձայնագրի նախագիծը, որով Ղազախստանը պատրաստ է մղել իր նավթը։ Պայմանագիր է նախապատրաստվում նաև Հայաստանով գազային միջանցքի մասին, որն անհեռանկարային կդարձնի «Թուրքական հոսք-1»-ը (ըստ էության ռուսական), էլ չխոսենք «Թուրքական հոսք 2»-ի մասին։ Մի թե՞ դա է պատճառը, որ թուրքերը շատ խրթին են Ռուսաստանի հետ գազային հանգույցի շուրջ բանակցություններում,- իր հեռագրային ալիքում գրում է Ազգային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր և Ստոլիպին ակումբի նախագահ Եվգենի Կոգանը,- իհարկե, նավթի և գազի մատակարարումը հարավային միջանցքով կլինի ավելի դժվար՝ հաշվի առնելով լեռնային տեղանքը, և ավելի թանկ, քան Սև ծովի հատակով անցկացված խողովակաշարով։ Այնուամենայնիվ, Արևմուտքը, խեղդվելով իր հակառուսական հիստերիայի մեջ, կարող է համաձայնվել դրան։ Հայաստանը դրանից ոչինչ չի ստանա, Ադրբեջանը փող է ստանալու տարանցման համար»:

Կոլտաշովի խոսքով Անդրկովկասում տիրող իրավիճակը սպառնում է խզել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Խոսքն առաջին հերթին Իրանի մասին է։ «Տհաճ իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանի և Իրանի համար: ՆԱՏՕ-ն ընկել է երկուսի մեջտեղը: Ի՞նչ է անելու նա։ Իհարկե, փորձելու է մեծացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։ Լուրջ խնդիր է առաջանում Ռուսաստանի և Իրանի միջև Կասպից ծովով հաղորդակցության համար։ Ցանկացած տարանցում Ադրբեջանի պատանդն է լինելու: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արևմուտքը կարող է ինչ-որ պահի կտրել հաղորդակցության այդ գիծը։ Դա շատ լուրջ սպառնալիք է տնտեսության համար»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Երեք երկրների ղեկավարների հանդիպումը Եվրամիության հեռավոր երկրում պատահական չէ, դա ևս մեկ վկայություն է առ այն, թե ում շահերն են պաշտպանվում տարածաշրջանում։ «Այնուհետև Արևմուտքը կառաջարկի միասնական համակարգ՝ միջանցք Հայաստանով և Ադրբեջանով։ Դա նրան հնարավորություն կտա մուտք գործել Կենտրոնական Ասիա, որտեղ նա վաղուց էր ցանկանում հասնել և որի վրա ցանկանում է ազդել: Եվ հետո Կենտրոնական Ասիայից ռեսուրսների մատակարարում։ Ադրբեջանն իր հերթին հասկանում է, որ Ռուսաստանը դուրս է մղվել ԵՄ շուկայից։ Ադրբեջանի համար սա տարածաշրջանային իմպերիալիստ դառնալու շանս է»,- նշել է փորձագետը։

Արևմուտքը գործեց խորամանկ ու հստակ: Նա զինեց ու պատրաստեց Ադրբեջանին ու վերահսկողության տակ վերցրեց Հայաստանը։ Մնացածը տեխնոլոգիայի խնդիրն է: Լեռնային Ղարաբաղը Երևանն արդեն կորցրել է և պատրաստվում է կորցնել ցանկացած տնտեսական ազատություն: Եթե ​​Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծեն Զանգեզուրի միջանցքը (իսկ այդ հարցն արդեն գործնականում լուծված է), Հայաստանը կարող է մեկուսացվել Արևմուտքի ձեռքի մի շարժումով։ Դա նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի փոխարեն գա ազգային կողմնորոշում ունեցող առաջնորդ, նրան հեշտությամբ կարելի է վերահսկել։ Ամեն ինչ արևմտյան «ժողովրդավարության» լավագույն ավանդույթների մեջ է։ Հայաստանը դեռ ժամանակ ունի պետականությունը պահպանելու համար, բայց դա շատ ու շատ դժվար կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular