ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 առարկա, որոնք երջանկություն և հաջողություն կբերեն ձեր տուն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տան երջանկությունը կախված չէ միայն տանտերերի դրական տրամադրվածությունից: Կան իրեր, որոնք հաջողություն և երջանկություն են բերում: Որոնք են դրանք:  

1. Պայտ Համաձայն ժողովրդական հավատալիքի, պայտը հաջողություն և առողջություն է բերում: Պայտը ճիշտ տեղադրելը շատ կարևոր է: Տեղի ճիշտ ընտրության դեպքում այն երջանկություն և բարգավաճում կբերի, հիվանդություններն ու տխրությունը կշրջանցեն ձեզ:   Պայտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նրան "ծանոթացնել" տան հետ, ցույց տալ սենյակների դիրքը և խնդրել տունը պաշտպանել և հաջողություն բերել: Ժամանակի ընթացքում չմոռանաք պայտին "պատմել" այն մասին, թե ինչ հաջողություններ է բերում:  

2. Սխտոր Ընտանիքում տարաձայնությունների պատճառ կարող է հանդիսանալ բացասական էներգիայի կուտակումը: Շատերը կհամաձայնվեն այն բանի հետ, որ երբեմն տնային գործերը չեն ստացվում. մեկ ամանեղենն է ձեռքից դուրս պրծնում, մեկ վեճեր են, մեկ տրամադրությունն է ընկնում: Նման խնդիրները լուծելու համար մեր նախնիներն օգտագործում էին սխտորը, որը տունը պաշտպանում էր բացասական էներգիայից:   Տան մթնոլորտի ընդհանուր լավացման համար սխտորը մի մեկուսի անկյունում կախում են առաստաղից և պաշտպանություն են խնդրում վատ աչքից ու բացասական էներգիայից: Սննդի մեջ սխտոր օգտագործելը բարձրացնում է դիմադրողականությունը:

  3. Մեղր Նրանք, ովքեր ուզում են, որ տունը լիառատ լինի, պետք է միշտ մեղրի պաշար ունենան: Մեղրը պետք է լցնել գեղեցիկ ամանի մեջ և խնդրել, որ այն պաշտպանի տունը չար աչքից, երջանկություն և առատություն պարգևի, կյանքն էլ մեղրի պես քաղցր լինի:  

4. Խնձոր Խնձորը առատության խորհրդանիշ է: Տանը խնձոր պահելը թարմություն և լավ տրամադրություն է բերում, թույլ չի տալիս տխրել: Ամռան ընթացքում խնձորները դրական էներգիա են հավաքում, ինչն էլ տարածվում է տանը և մաքրում այն բոլոր էներգետիկ մակարդակներով:

  5. Սրբապատկեր Հավատացյալ մարդկանց համար սրբապատկերները միշտ էլ հզոր պաշտպանիչ միջոց են եղել: Սրբապատկերների մոտ խորհուրդ , պաշտպանություն և առողջություն են խնդրում: Սրբապատկերն ի վիճակի է տանից քշել ցանկացած բացասական բան և մաքրել էներգետիկան:  

6. Քորոց (булавка) Բացասական էներգիայից ազատվելու ամենատարածված միջոցը քորոցն է: Հաճախ տհաճ մարդկանց հետ տուն են մտնում տարբեր բացասական մտքեր, և դրանցից ազատվելը երբեմն չափազանց դժվար է լինում:   Քորոցն ակտիվացնելու համար այն պետք է անցկացնել կրակի վրայով, լվանալ հոսող ջրով, վրան աղի ու պղպեղի խառնուրդ լցնել և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան նրան "խնդրել" պաշտպանել չար մտքերից և վատ մարդկանցից: Քորոցը պետք է աննկատ, չերևացող տեղում ամրացնել մուտքի դռան վերևում:  

7. Զանգակ Զանգակների մեղեդային ձայնն ունակ է բարձրացնել տրամադրությունը և քշել բացասական էներգիան: Համարում են, որ ավելի լավ է ձեռք բերել արծաթից կամ երկաթից զանգակներ: Դրանք պետք է ունենան մաքուր, չնյարդայնացնող ձայն:   Զանգակն ակտիվացնելու համար այն պետք է կախել այնպիսի տեղում, որտեղ ավելի հաճախ կզնգա: Ուշադիր եղեք զնգոցի նկատմամբ: Եթե այն փոխվի, ապա ժամանակն է զանգակը փոխել. դա նշանակում է, որ չափից ավելի բացասական էներգիա է վերցրել իր վրա:  

8. Օճառ Օճառը մաքրության և առողջության խորհրդանիշ է: Տանը մաքրություն և մաքուր էներգետիկա ապահովելու համար անհրաժեշտ է լոգարանում գեղեցիկ տուփի մեջ դրված և ժապավենով կապած մի կտոր չոր օճառ պահել:  

9. Մոմեր Մեղրամոմից պատրաստված մոմերը հզոր պաշտպանիչ միջոց են և բոլոր բնագավառներում հաջողություն են բերում: Դրանք լույսի և իմաստության խորհրդանիշ են: Տունը հաճախ մաքրեք վառած մոմի օգնությամբ, հատկապես անկյունները:  

10. Հայելի Որպես պաշտպանիչ միջոց ամենալավը ծառայում է փայտյա շրջանակով կլոր հայելին: Այն վերցնում է տանը տիրող սերն ու փոխհամաձայնությունը և վերադարձնում է բազմապատիկ անգամ: Վատ տրամադրությամբ մի մոտեցեք հայելուն, նրա առջև մի վիճեք և վատ խոսքեր մի ասեք:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular