ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ՝ Հայաստանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:

Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցոցաբերվել է նույնպիսի վերաբերմունք ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին, նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:

Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով:

Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular