ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ առաջադրված մեղադրանքը չունի որևէ օբյեկտիվ հիմք․ Մինասյան

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը հայտարարություն է տարածել․

«Այսօր Դատախազության պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Նման հաղորդմամբ Դատախազությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե երեկ փողերի լվացման ծանր հանցագործություն է բացահայտել, մինչդեռ, իրականում գրեթե երեք տարի տևած նախաքննության ընթացքում իրավապահ մարմիններն այս նույն քրեական վարույթի մասին արդեն մի քանի հաղորդագրություն են տարծել զանգվածային լրատվության միջոցներով՝ վիրավորելով իմ բարի համաբավը՝ դրանով իսկ ստիպելով, ինձ որ դեռևս 2022 թվականին դիմեմ դատարան՝ դատական կարգով պաշտպանելու իմ բարի համբավը:

Դեռևս 2021 թվականին ինձ մեղսագրված փողերի լվացման ի սկզբանե սին մեղադրանքը այս տարիների ընթացքում երեք անգամ քրեական հետապնդման մարմինների կողմից արմատապես փոխվել է, ինչը հաստատում է, որ իրականում փողերի լվացման և դրան նախորդող որևէ հանցագործության մասին խոսք լինել չի կարող:

Արդյունքում, երկու տարիների ընթացքում չկարողանալով ապացուցել ինձ առաջադրված մեղադրանքը, քրեական հետապնդման մարմինները, ամենայն հավանականությամբ հիմնավորելու համար զանգվածային լրատվության միջոցներով դեռևս 2021 թվականին արված փողերի լվացման վերաբերյալ իրենց հրապակումը և կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար, չունենալով ոչ օրինական հիմք, մեխանիկորեն գումարելով երեսուն տարիների ընթացքում իմ կողմից ստացված օրինական եկամուտներն ու ծախսերը, գրչի մեկ հարվածով դա գնահատեցին որպես փողերի լվացում՝ ևս մեկ անգամ հանիրավի փորձելով վարկաբեկել իմ բարի համբավը:

Նման գործելաոճի պատճառը կարծում եմ մեկն է՝ ամեն գնով արդարացնել արդեն գրեթե երեք տարի տևող քննությունը, որի ընթացքում իմ մեղավորության վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել ու ամեն գնով հաստատել նախկինում զանգվածային լրատվության միջոցներով ներկայացված մեղադրանքները:

Հրապարակային դատական քննության ընթացքում բոլորը ականատես կլինեն, որ ինձ առաջադրված մեղադրանքը չունի որևէ օբյեկտիվ հիմք, չկա այն հիմնավորող գեթ մեկ ապացույց: Ես հետևողական եմ լինելու օրենքով չարգելաված բոլոր եղանակներով իմ իրավունքների պաշտպանությանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular