ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական վտանգավոր և անհեթեթ նշանակումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական տարակուսելի նշանակումն է արել, որը որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության շրջանակներոմ։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։

Այս կառույցը դեռ չի գործում, այն ըստ օրենքի՝ ենթակա է լինելու միայն վարչապետին։ Ծառայության ղեկավարի նշանակումից հետո, երեք ամսում պետք է վարչապետի հաստատամանը ներկայացվի ծառայության հաստիքացուցակը, անձնակազմի քանակը, կառուցվածքը և կանոնադրությունը։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ արտաքին հետախուզական ծառայության հիմնական խնդիրը պետությանն ու հաասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է և քաղաքական որոշում կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու և առկա մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից։

Հենց միայն այս առումով առնվազն անլուրջ է Քրիստինե Գրիգորյանին նշանակումը։ Մասնագիտությամբ իրավաբան Քրիստինե Գրիգորյանն աշխատել է արդարադատության փոխնախարար, մի կարճ ժամանակ էլ եղել է մարդու իրավունքների պաշտպան՝ այդ պաշտոնում առանձնապես աչքի չընկնելով։ Եվ այսօր, առնվազն անլուրջ է կարծել, որ նա կկարողանա լրջորեն իրականացնել արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը՝ հաշվի առնելով, թե՛ նրա մասնագիտական և, թե՛ մարդկային որակները։

Փաշինյանը կարևորագույն պաշտոնների նշանակելու համար մասնագիտական որևէ որակի չի նայում, կարևորագույնը նրա համար իր անձնական նվիրվածությունն է հենց իրեն։ Ի դեպ այս ծառայության ստեղծմամբ թուլացվում է Ազգային անվտանգության ծառայության ազդեցությունը, ԱԱԾ կազմից ավելի վաղ դուրս էր բերվել պետական պահպանության ծառայությունը, որն այժմ ենթակա է բացառապես Նիկոլ Փաշինյանին։

Ըստ էության, Փաշինյանն առանձնապես չի վստահում ԱԱԾ-ին և նման քայլերով փորձում է նվազեցնել այդ կառույցում ունեցած ազդեցությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը մեր տեղեկություններով՝ կազմավորվելու է բացառապես արևմտյան՝ հատկապես բրիտանական հատուկ ծառայությունների վերահսկողության և հրահանգավորման ներքո։ Փաշինյանը մտավախություն ունի, որ արտաքին հետախուզական ծառայությունից կարող է տեղեկությունների արտահոսք լինել դեպի Ռուսաստան։ Թե որքանո՞վ արտաքին հետախուզական ծառայությունը կկարողանա կատարել իր առջև դրված գործառույթները Փաշինյանին առանձնապես չի հուզում։ 

Կարինե Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular