ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գենետիկ փտախտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ողբերգության ու գենետիկ փտախտի մեջ ենք ու սա ունի անդառնալի, չի բացառվում նաև պետականակործան հետևանքներ։ Իսկ ասվածի մասին փաստերը մի քանի հատորյակներ են, որոնցում հստակ ընդգծվում է, թե ինչ բարոյական արժեհամակարգ է տիրում այսօրվա հայ իրականության մեջ։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, իջեցնելով Արցախի հարցում, այսպես կոչված, նշաձողը, ձեռքի հմուտ շարժումով իջեցրեց նաև հայ ազգի ազգային արժանապատվության ու արժեքային ողջ նշաձողը, քանի որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել է նորանկախ Հայաստանի կազմավորման առանցքային իմաստը, այն անկյունաքարային հենքը, որը կապակցել է պետության ու պետականության մնացած բոլոր առաջնային ու ածանցյալ իմաստները։

Այլապես շատ դժվար է պատկերացնել, հավանաբար ոչ մի բանական հայի ուղեղում երբեք չի էլ տեղավորվել, որ հնարավոր է ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող խմբի ներկայացուցիչ, ով կրում է «յան» վերջածանցով ազգանուն, կուրախանա, երբ թուրքը կձերբակալի իր հայրենակցին։ Սա, բնական ռեակցիա է, որտեղ խոսում է արդեն ազգային գենի բաղադրիչը, և դու անկարող ես դրա դեմ որևէ կանխարգելիչ քայլ կատարել։ Այսինքն տվյալ իրավիճակում դու առաջնորդվում էս ոչ թե ուղեղով, այլ զուտ բանականությամբ և հասկանում, որ տվյալ պահին խոսքը քո արյունակցի մասին է, իսկ ձերբակալողը կամ ավելի ճիշտ տվյալ դեպքում առևանգողը քո պատմական թշնամին է՝ ոսոխը։ Չէ, սա բնավ պաթոս չէ, ոչ էլ կենաց, ուղղակի փորձում ենք փաստերի համադրություն անել և հասկանալ, թե ո՞ր պարագայում և ինչ հոգեբանական իրավիճակում կարող է հայն ուրախանալ մեկ այլ հայի ձերբակալմամբ, երբ այն իրականացվում է թուրքի ձեռամբ։

Իրականում նման դրվագներ հայոց պատմության մեջ արձանագրվել են քանիցս, երբ օրինակ հայ իշխանը կուլիսային գործարքի է գնացել ասենք հռոմեացի կամ բյուզանդացի պաշտոնյաների հետ, կամ համագործակցություն արաբների պարագայում, որոնք մեկնաբանության հարցեր են, իսկ այ թուրքական ներկայացուցիչների հետ ունեցած բոլոր համագործակցությունները միանշանակ դավաճանական են դիտարկվել ու դա ապացուցման կարիք չունի։ Նմանօրինակ դավաճանական գործունեության առանձին ծիծեռնակը Պետրոս Գետադարձն էր, մյուսը՝ Մելիք Շահնազարը, դե իսկ 1915-ին հայ մտավորականության ցուցակները կազմողների մասին տվյալ պարագայում խոսելն անիմաստ է։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ուենցավ վերջին մի քանի օրերին, երբ Հակարիի կամրջի վրա ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հիմնական առանցքային դեմքերը։ Իշխանությանը սատարող մի ամբողջ ոհմակ, նման ձևակերպում եմ տալիս, քանի որ նրանց դրսևորած վարքագիծն այլ բնորոշում չունի, վայնասուն բարձրացրեցին և սկսեցին տարբեր էժան հնարքներով այս թեման «խուրդել» և հանրային լայն տիրաժավորում ապահովել, իսկ այստեղ ամենագլխավորն այն է, որ բանալի բառը հետևյալն էր՝ «ղարաբաղցիքին բռնեցին»։

Հենց այստեղ քաղաքական ոչ մի տարրական գիտելիք չունեցող և ազգային արժեհամակարգից զուրկ ամբոխը սկսում է օրգազմ ապրել։ Միանգամից աղմուկին համապատասխան մասերով տրվում են փաշինյանական «համեմունքները», և պատկերը դառնում է ամբողջական։ Իսկ իրավիճակի ողջ ողբերգականությունը կայանում է նրանում, որ տեղի ուենցածին, երբ ապօրինի ձերբակալվել են Արցախի երեք նախագահ, նախկին պետնախարար, 2 գեներալ ու ԱԺ նախագահ ոչ մի քաղաքական գնահատական չի տրվում՝ անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից ու քաղաքական օրիենտացիայից։

Վերջում արձանագրենք մի առանցքային դրվագ. Արցախի հարցը երկար, շատ երկար ժամանակ լինելու է հայկական հանրային-քաղաքական օրակարգի անբաժանելի, իսկ ավելի հավանական է՝ առաջնային հարցը, քանի որ այն հայկական ինքնության անքակտելի մասն է: Տվյալ դեպքում չափազանց կարևոր է, որպեսզի Արցախի հարցի` արդեն նորովի քաղաքական արծարծումը զերծ լինի ինչպես ներքաղաքական ճղճիմ հռետորաբանությունից, այնպես էլ՝ արտաքին քաղաքական խաղացողների հետ առևտրի առարկա ու դրա միջոցով իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու հեռանկարից:

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular