ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի բան չունեմ ասելու, ինձ համար այդ ամենը ոչինչ չի նշանակում. հայ մոդելը՝ Ադրբեջանի կողմից «ահաբեկիչ» հռչակվելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեսել եմ ադրբեջանական լրահոսում իմ նկարները, իմ մասին գրածները։ Ոչ մի բան չունեմ ասելու, ինձ համար այդ ամենը ոչինչ չի նշանակում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց  «Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանը։

«Անցած տարի էլ, այս տարի էլ մասնակցել եմ ՈՄԱ-ի 10-օրյա վարժանքներին։ Ոչ մի բան չեմ պատրաստվում անել՝ նույնիսկ միջազգային ասպարեզում։ Չեմ ուզում դրան անդրադառնալ։ Այդ ամենն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Չեմ կարող այլևս ոչ մի բան ասել», - ասաց նա։

Նշենք, որ «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին և մեդիա տիրույթում տարածում է հայ մոդելի լուսանկարները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular