ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը «չի հավակնում Զանգեզուրի միջանցքին և այն ճանաչում է Հայաստանի ինքնիշխան տարածք». Ալիևի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության համար, ըստ Ազատության հոկտեմբերի 4-ին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա հայերը, հավանաբար, մեզ սխալ են հասկացել, ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»,- ասել է նա։

Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այլ հարց է, թե ինչպես են հայերը ապահովելու միջանցքի անվտանգությունը:

«Սա առանձին խնդիր է, քանի որ 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները պետք է ապահովեին երթևեկության անվտանգությունը: Հիմա, կարծես թե, հայերը վերանայում են այդ պարտավորությունը, քանի որ ռուսներին վերապահված այդ դերն այլևս ընդունելի չեն համարում»,- ասել է Ամիրբեկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular