ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում նախնական կալանքի տակ գտնվողներն ազատ են արձակվել. factor.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից քաղաքացիների բռնի տեղահանման վերջին օրերին նախնական կալանքի տակ գտնվող բոլոր անձինք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են Factor.am-ի աղբյուրները։

Նույն աղբուրների փոխանցմամբ՝ ազատ են արձակել նաև ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին վարիչ Սամվել Բալայանին, որը մեղադրվում էր պետական դավաճանության հոդվածով, նույն հոդվածով անցնող, Արցախի նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի բաժնի վարիչ, Արցախի Հանրային Ռադիոյի հաղորդավար Սեյրան Կարապետյանին, ինչպես նաև Արման Իսրայելյանին, որին մեղադրում էին լրտեսության միջոցով պետական դավաճանության մեջ։

Վերը նշված անձինք, հիշեցնենք, իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել։ Այս անձանց վերաբերյալ գործերը, սակայն, չեն կարճվել, իսկ թե ինչ ընթացք են ստանալու, դեռևս պարզ չէ։ Հայտնի է, որ Արման Իսրայելյանի և Սամվել Բալայանի խափանման միջոցը դատարանների որոշումներով փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով՝ սեպտեմբերի 25-26-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Սեյրան Կարապետյանին ազատ են արձակել ավելի ուշ, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 28-ին, սակայն դատարանի որոշմամբ, թե՞ առանց դրա, մեզ հայտնի չէ։

Սամվել Բալայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նա այժմ Հայաստանում է։

Նշենք, որ մինչև 2020 թվականը Արցախում միայն մեկ բանտ կար՝ Շուշիում։ Այն բանից հետո, երբ Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Շուշիի բանտում գտնվող անձինք տեղափոխվեցին ՀՀ քրեակատարողական հիմնարկներ։ 2020-ից հետո էլ Արցախից անազատության մեջ գտնվող որոշ անձինք պահվել են ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, սակայն Արցախից բռնի տեղահանվածների մեջ անազատության մեջ գտնվող անձինք չկան։

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սեպտեմբերին կալանավորներ կամ դատապարտյալներ Արցախից տեղափոխվել են Հայաստան։ «Լեռնային Ղարաբաղից 2023 թվական-ի սեպտեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկներ կալանավորված կամ դատապարտված անձիք չեն տեղափոխվել»,- ասաց Մելքումյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular