ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պարտավորվում է պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները, եթե պատժամիջոցները չեղարկվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանը պարտավորվում է հետևել  է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմաններին, եթե Արևմուտքի պատժամիջոցները չեղարկվեն: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Մոհամադ Էսլամին։

«Իրանը չի իրականացնում որևէ գործունեություն, որը հայտնի չէ ՄԱԳԱՏԷ-ին։ Բացի այդ, մենք առաջնորդվում ենք պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցների մասին օրենքով, ուստի Իրանը շարունակելու է կատարել ԳՀՀԾ-ի բոլոր դրույթները, եթե սահմանափակումները չեղարկվեն»,- Էսլամիի խոսքն է մեջբերում ԻՐՆԱ լրատվական գործակալությունը։

«Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի կանոններով, որը վերահսկում է մեր ամբողջ գործունեությունը»,- ընդգծել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular