ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ։

«Զանգեզուրի միջանցքը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության հիմք կդառնա,  ինչը սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության համար։ Իսլամական հանրապետությունը վճռականորեն դեմ է դրան»,- նախագահի խոսքերն է մեջբերում ԻՐՆԱ գործակալությունը՝ նշելով, որ Ռաիսին այդ մասին ասել է ինչպես Գրիգորյանի, այնպես էլ Խալաֆովի հետ բանակցությունների ժամանակ։

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, նշում է գործակալությունը, իրենց հերթին Իրանի նախարարների կաբինետի ղեկավարին մանրամասն զեկույցներ են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular