ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի (այլ կերպ ասած ապրանքները վաճառողի) գտնվելու վայրը սպասարկող մաքսային մարմնում, այսինքն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից այդ ապրանքների մաքսային գործառնությունները (տարանցման հայտարարագրի գրանցումը) այլևս չեն կարող իրականացվել Ռուսաստանի Դաշնությունից ելքի սահմանային մաքսային կետերում (այդ թվում` Վերին Լարսի մաքսային կետում), ինչպես մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը տեղի էր ունենում:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը նշված ապրանքների համար տարանցման հայտարագրերը ենթակա են ներկայացման  ապրանքներն ուղարկող սուբյեկտի գտնվելու վայրի մաքսային մարմին, քանի որ նշված մաքսային գործառնության իրականացումը Ռուսաստանի Դաշնության սահմանային կետերում (այդ թվում՝ Վերին Լարսի անցումային կետում)  Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները չեն իրականացնելու:

Ապրանքների ամբողջական ցանկը բերված է հետևյալ հղումով` http://publication.pravo.gov.ru/document/0001202309210020» ,- ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular