ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ի հետ կապված էլ, մեծ հաշվով, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. Ես քննիչ հանձնաժողովում 10 ժամ ելույթ եմ ունեցել՝ ցույւց տալու համար, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում Հայաստանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ինձ չեք հավատում, եկեք հղում անենք ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը, որ ասում է Հայաստանը տասնամյակներ չի ճանաչել ԼՂՀ-ն: Այո, մենք չենք ճանաչել մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել: Եթե ասում եք, որ կար լուծում, որին այս իշխանությունը չի համաձայնել եւ դրա համար այս իշխանությանը դատափետում եք, նույն Ռուսաստանի նախագահն ասել է, որ այդ լուծումը եղել է տասնամյակներ եւ Ռուբեր Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ: Բա եթե այդքան լավն էր էդ լուծումը, դուք ինչո՞ւ չեք համաձայնել: Բա այդ լուծմանը չհամաձայնելու պատճառով է պատերազմը եղել: 2016-ին էլ, 2020-ին էլ: Այսինքն Պրահյան պայմանավորվածությունն ու Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին է, եւ ոչ թե հակառակը»,-ընդգծեց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular