ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հաշվարկել բեղմնավորման և ծննդաբերության օրերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ դեպքերում կանայք չեն կարող իմանալ բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը:

Հղիության հաշվարկը սովորաբար սկսում է հենց այդ կետից: Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են և պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: 

Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ դաշտանային  վերջին ցիկլից հետո 40 շաբաթ: Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվանը գումարելով 280 օր:

Նույն ձևով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով և գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է փետրվարի 20-ին,ապա ծննդաբերության հավանական օրը  նոյեմբերի 27-ն է:

Հղիության այս հաշվարկով որոշվում է պտղի այսպես կոչված գեստացիոն հասակը(տարիքը): Մանկաբույժն ու բուժքույրը հենց այս «օրացույցով» են հետևում պտղի աճին, զարգացմանը: Պտղի հասակը տարբերվում է բեղմնավորման կամ գեստացիոն տարիքից, որը երկու շաբաթով  պակաս է և հաշվվում է փաստացի բեղմնավորման օրվանից:

Շատերը հղիության ժամկետը հաշվում են շաբաթներով: Դա շփոթությունից խուսափելու ամենահարմար և հասարակ միջոցն է: Օրինակ, եթե բժիշկն ասում է, որ դուք արդեն 10 շաբաթական հղի եք, ուրեմն բեղմնավորումը կատարվել է  8 շաբաթ առաջ, և ծննդաբերությունը տեղի կունենա մոտավորապես 30 շաբաթ հետո, քանի որ հղիության ընդհանուր տևողությունը 40 շաբաթ է:

Կա նաև հղիության ավելի մեծ միավոր` եռամսյակ: Եռամսյակները հղիության ընթացքը բաժանում են երեք փուլերի: Այդ փուլերից յուրաքանչյուրը տևում է 13  շաբաթ և ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, վիժումը սովորաբար տեղի է ունենում առաջին եռամսյակում, և այդ եռամսյակում է, որ պետք է ուշադիր լինել ճանապարհորդելիս, կտրուկ շարժումներ անելիս կամ գերծանրաբեռնված աշխատանքից: Առաջին եռամսյակը պտղի օրգանների արագ զարգացման և ձևավորման փուլն է: Իսկ երրորդ եռամսյակում, օրինակ, ավելի հավանական է հղիության պատճառով արյան ճնշման բարձրացումն  ու արյան մեջ թունավոր նյութերի առկայությունը:

 Աղբյուրը՝ impoqrik.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular