ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական «սինվոլիզմը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական ստերի, պոպուլիստական դեմագոգիայի մասին խոսելը նորություն չէ ու ապացուցման ոչ մի կարիք թերևս չկա։ Սրանք ճշմարտություններ են, որոնց ականատես ենք դառնում օրը ցերեկով, ավելին՝ անգամ իրենք են գիտակցում, որ ստի «պերեդոզ» են անում։ Սակայն, կարծում եմ շատերդ ինձ հետ կհամաձայնեք, որ Նիկոլի կողմից տիրաժավորվող թեզերում մշտապես կան բանալի բառեր, որոնց վրա հիմնվելով նա կարողանում է իր առաջիկա անելիքները նախ շրջանառության մեջ դնել հանրային տիրույթում, դրա ազդեցությունը և մարսելիությունը չափել, հետո նոր միայն, ի դեպ, շատ կարևոր է փաստել, աստիճանաբար դրանք կյանքի կոչել։

Մասնավորապես, խոսում էր հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, նշում, թե ինքը խնդիր չունի Պուտինի հետ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են վերաբերվում նույն ռուսների ու Պուտինի հետ՝ ընդունելով Հռոմի ստատուտի պես հակասահմանադրական փաստաթուղթ։

Իշխանությունը բռնազավթելու հենց առաջին օրից խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, արցախցիների իրավունքների մասին, հպարտանում Շուշիի հաղթական տոնով, Ստեփանակերտում հայտարարում, թե «Արցախը Հայաստան է և վերջ»․ իրենից բացի Աննա Հակոբյանը հրապարակում լալահառաչ մղկտում էր, թե «սիրում է Արցախն ու արցախահայությանը», թե ինչ եղավ այս ամենից հետո՝ տեսանք բոլորս։ Նույն Աննա Հակոբյանը, իբր թե «պատահական», ասում էր, թե «մեր տղաներն Արցախյան հերոսամարտում զոհվել են հանուն ոչնչի»․ ավելի ուշ հասկացանք, որ նա դա հենց այնպես չէր ասում․ բանից պարզվեց, որ այդ պայքարն առ ոչինչ էր, իսկ իրենք բացառապես թուրքի ցանկություններն իրականացնողներ են։

Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում «լրիվ պատահական» սկսեց խոսել Արարատ սարի՝ ՀՀ գերբի վրա լինելու փաստի մասին՝ ընդգծելով, թե «ի՞նչ կապ ունի Արարատ սարն ու հայոց արքայատոհմերը» ՀՀ պետականության հետ։ Մտավախություն ունեմ, որ առաջիկայում նա ամեն ինչ անելու է, որպեսզի փոխվի, և՛ ՀՀ գերբը, և՛ դրոշը, որպեսզի ամբողջովին մաքրի անցյալի հետքը հայ իրականության մեջից։ 

Վերջին օրերին սրանք կպած խոսում են 29,8 հազար ՀՀ տարածքի մասին, ընդգծում, թե պահելու են այդ տարածքը, շեշտում, թե ինքը «29,8 հազարի ընտրված վարչապետն է»։ Բացի դրանից, կոնկրետ Փաշինյանը ոգևորված, իսկ նախօրեին արդեն տեսանք, թե ինչպես նաև նրա գվարդիականները խոսում էին հայրենիքը չկորցնելու և ապագա ունենալու փաստի մասին։ Եթե հաշվի առնենք վերը շարադրված տրամաբանությամբ, ապա ցավով պետք է արձանագրենք, որ առաջիկայում պետականության կորստի հեռանկարի հետ գործ կունենանք, և Հայաստանը որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալուց։ Ավելին, իր 2018-յան միտինգներից մեկում Նիկոլը կոկորդ էր պատռում և հայտարարում, թե կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա․ ստացվում է, որ նա անուղղակի ակնարկում էր, որ ինքը լինելու է ՀՀ վերջին վարչապետը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular