ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղի անկումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական ledevoir.com հրատարակությունը գրում է, որ հայկական Լեռնային Ղարաբաղի փլուզումը ցնցող է իր հանկարծակիությամբ, իր ամբողջական և անմիջական բնույթով: Մի քանի օրվա ընթացքում այդ հայկական անկլավի բնակչության 85 %-ը (ընդհանուր բնակչությունը կազմել է 125000 մարդ) արդեն լքել է այն։ Կարելի է ենթադրել, որ մի քանի օրից գրեթե ոչ ոք չի մնա այնտեղ։

Արդեն շրջանառվում են 55 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտի ուրվական քաղաք դառնալու  հալյուցինացիոն պատկերները։ Տեղական իշխանությունները, կամ ինչ մնացել է նրանցից, հայտարարել են 2024 թվականի հունվարից Լեռնային Ղարաբաղի պաշտոնապես ինքնալուծարման մասին, բայց ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Այսօր մենք ականատես ենք գրեթե առանց արյունահեղության (ներկայիս դրվագի համար) արագացված էթնիկական զտումների։

Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում էին, որ հայերը կարող են մնալ անկլավում, որ նրանց ոչ մի վնաս չի հասցվի... Բայց Բաքվի այդ «հավաստիացումները» ընդունվում են որպես չար կատակ, և ղարաբաղցիները, հավանաբար, չեն սխալվում ու քվեարկում են ոտքերով կտրելով Լաչինի միջանցքը և հասնելով Հայաստան։

Անտեղի է ասել, որ հայերը վախենում են ադրբեջանցիների չարաշահումներից ու վրեժխնդրությունից: Ադրբեջանցիները հայկական ժողովրդական լեզվով ասած «թուրքեր» են, և այնպիսին ինչպես բոլոր թուրքերը, այսինքն «գայլեր, որոնք ուտում են մեր երեխաներին»: Այսօր վերհիշվում են հայկական ջարդերի ու էթնիկ զտումների պատմությունները, և ոչ միայն 1915 թվականի մեծ ցեղասպանությունը, ջարդեր են տեղի ունեցել նաև 1980-ականներին (Սումգայիթ), երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր։

Վերջերս Le Figaro-ում հրապարակվել էր ադրբեջանցի բլոգեր Մագոմեդ Միրզալիի, ով իր երկրում խոշտանգումների էր ենթարկվել բռնապետ Իլհամ Ալիևի կոռուպցիան բացահայտելու համար, իսկ հիմա Ֆրանսիայում է հատուկ պաշտպանության տակ,  ապշեցուցիչ վկայությունները։ Նրա խոսքով, ««հայատյացությունն իր երկրում հասել է իր գագաթնակետին»։ Անգամ պետական ​​հեռագրային ալիքներում «պատերազմի մասնակիցներն անամոթաբար պարծենում են հայ զինվորների կամ խաղաղ բնակիչների գլուխները կտրելու և ֆիզիկական պատժի ենթարկելու դեպքերով»: «2020 թվականին ադրբեջանցի շատ զինվորներ վերադարձել են տուն որպես ավար հայի մատով, կամ ականջով։ Երբեմն այդ վայրագությունները կատարվում են հանուն իսլամի: Որոշ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում խաղաղ բնակիչներին, իսկ հայ զինվորներին ստիպում են գոռալ «Ալլահ Աքբար»»,- պատմել է նա:

Պատմական, մշակութային և այլ առումով առանց հաշվի առնելու այդ տարածքի պատկանելիությունը (Խորհրդային տարիներին տարածաշրջանը Ստալինի կողմից տրվել է Ադրբեջանին առանց հաշվի առնելու առանձնահատկությունները), Լեռնային Ղարաբաղը միշտ էլ եղել է հայկական-քրիստոնեական: 4000 քառակուսի կիլոմետրանոց այդ լեռնային անկլավում հայ բնակչությունը դարեր շարունակ մեծամասնություն է եղել... դա անգամ եղել է 20-րդ դարում, խորհրդային ժամանակաշրջանի վերջում հայերը կազմել են ընդհանուրի մոտ 75 տոկոսը։ 1994 թվականի հայկական հաղթանակից հետո, այո, մի տեսակ էթնիկ զտում տեղի ունեցավ մյուս ուղղությամբ, և ադրբեջանցիների փախուստից հետո այդ տոկոսը հասավ 99 %-ի։ Ներկայումս Բաքվի գործողությունները գրեթե զրոյի են հասցնում հայկական ներկայությունը։ Այսպիսով, այսօր մենք ականատես ենք մի աննախադեպ պատմական բնաջնջման. երկու հազարամյակների ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի լինի։

Ադրբեջանի և նրա պահանջների հետևում (իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը երբեք միջազգայնորեն չի ճանաչվել) կանգնած է Թուրքիան տարածաշրջանային հեգեմոնիայի իր ցանկությամբ։ Ադրբեջանը, որը գազային տերություն է, Անկարայի դաշնակիցն է, և վերջին տարիներին Անկարայի քաղաքական, դիվանագիտական ​​և ռազմական աջակցությունը Բաքվին եղել է անվերապահ, ռազմատենչ, անզիջող: 1988-1994 թվականների պատերազմում հայ զինվորները նվաստացրել էին Ադրբեջանին, և այսօր Իլհամ Ալիևը և նրա դաստիարակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են վայելել իրենց վրեժը։

Թվում է, թե այս պատմական դրվագում մի երկիր է իրեն շատ իջեցրել: Դա Ռուսաստանն է, որի 2000 «խաղաղապահ» տեղում ազդեցություն չունեցան: Դա անտարբերություն էր լքված հայերի ճակատագրի հանդեպ, որոնք հիմա հուսահատ հայացքով նայում են դեպի Արևմուտք... անզորությունից։ Ռուսաստանն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ նախկինում ուներ տարածաշրջանում։ Ուկրաինայի պատերազմից թուլացած, որը նվազեցրել է նրա ամենուր մանևրելու կարողությունը, նա հեղինակության և ազդեցության շատ նկատելի կորուստներ է ապրում, և դա հատկապես Կենտրոնական Ասիայում ու հետխորհրդային տարածքում:

Շոկային ալիք է նաև բուն Հայաստանում։ Ղարաբաղյան գործը Երևանում հասարակությանը բաժանել է միջամտել ցանկացողների և չցանկացողների, վերջիններից է վարչապետ Փաշինյանը, և որին քննադատում են ոչինչ չանելու և ամբողջովին լուսանցքում մնալու համար։

Եվ հետո... արդյո՞ք այս ամենից հետո կպակասի Ադրբեջանի ախորժակը, որի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Արդյո՞ք հիմա նրանք չեն ուղղի իրենց հայացքը բուն Հայաստանի տարածքի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular