ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ սեպտեմբերի վերջին ռուսաստանցիների շրջանում արցախյան հակամարտության կողմերի նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռուսների 74 %-ը չի համակրում, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Եվս 8 %-ը դժվարացել է պատասխանել։ Իսկ կարծիք արտահայտած 18 %-ից 10 %-ն Ադրբեջանի կողմից է, և միայն 8 %-ն է Հայաստանին համակրում:

Նախկինում թվերը ուրիշ էին, ռուսները շատ ավելի համակրում էին հայերին, քան ադրբեջանցիներին: Օրինակ 2016 թվականին հարաբերակցությունը կազմել էր 15 %՝ 4 %-ի դիմաց, իսկ 2020 թվականին 15 %՝ 6 %-ի դիմաց: Եվ այդ հարաբերակցությունը համարվում էր տրամաբանական։ Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, իսկ Ադրբեջանը Թուրքիայի արբանյակը։ Հայաստանում առկա է ռուսական բազա, իսկ Ադրբեջանում՝ ոչ։ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղն ամենառուսամետ շրջաններից մեկն էր, մինչդեռ Ադրբեջանում կառուցվում էր «թուրքական աշխարհ»: Եվ վերջապես հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները մահմեդական։

Հայաստանի համար հարաբերություններում նման առավելությունը շատ կարևոր էր։ Դա երաշխավորում էր, որ ցանկացած իշխանության օրոք Ռուսաստանի կառավարությունը կաջակցի հայկական կողմին։ Բայց Երևանը կորցրել է այդ առավելությունը և կորցրել է այն միանգամայն բնական եղենակով՝ գործողությունների ու անգործությունների մի ամբողջ շարքի պատճառով: Հիմնական բացասական գործոնը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր։ Նա այն մարդն է, ով ունի Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելու գաղափարներ և իր իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց իրականացնել դա։

Փոխարենն Ադրբեջանն այլ բան արեց, նա մեծ գումարներ ներդրեց Ռուսաստանում իր իմիջի վրա։ Բաքուն և Անկարան ֆինանսավորում են հատուկ հոդվածների, առանձին ռուսաստանյան մեդիա փորձագետների, գիտական ​​հանրությանը և այլն, որպեսզի բոլորին ցույց տան, որ հարուստ, կայուն և ոչ ռուսաֆոբ Ադրբեջանը կարող է շատ ավելի խոստումնալից և վստահելի դաշնակից լինել, քան աղքատ, միշտ դժգոհ Հայաստանը, ընդ որում Փաշինյանի Հայաստանը:

Եվ հիմա, վերլուծելով հայերի և ադրբեջանցիների նկատմամբ ռուսների վերաբերմունքն արտահայտող թվերը, նկատվում է նման քաղաքականության միանգամայն բնական արդյունքը։ Հետևաբար, հնարավոր է, որ եթե Փաշինյանը հիմա հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին, ապա ռուսական հասարակությունը նույնիսկ արագացում կհաղորդի Հայաստանի ելքին։ Ելք, որը Հայաստանին կբերի պետականության, իսկ Ռուսաստանին Կովկասում իր միակ դաշնակցի կորստի, բայց որի համար ռուսների առնվազն 84 %-ը չի զղջա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular