ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի կոշտ քննադատության թիրախում։ Երեկ խորհրդարանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 կողմ ձայներով վավերացրել է ՄՔԴ Հռոմի կանոնադրությունը, որի դեմ Ռուսաստանը տևական ժամանակ բողոքներ էր ներկայացնում։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքը, նախ հրաժարվեցին մասնակցել հարցի քննարկմանը խորհրդարանում, ապա և երկու խմբակցությունների 22 պատգամավորներ դեմ քվեարկեցին։

Հռոմի ստատուտը վավերացվեց 60 կողմ ձայներով։ Դրանից անմիջապես հետո ընդդիմությունը հայտարարեց, որ ստատուտի վավերացումը ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաև լրջագույն խնդիրներ է հարուցելու Ռուսաստանի հետ։ ՄՔԴ-ն նշենք՝ ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Հայկական կողմն էլ փորձում է համոզել, թե ստատուտի վավերացումն ուղղված է բացառապես Ադրբեջանի դեմ և հակառուսական որևէ քայլ պետք չէ այդտեղ տեսնել, մինչդեռ նման հավաստիացումները Ռուսաստանին առանձնապես չեն էլ հուզում։

Երեկ մի ամբողջ շարք ռուսաստանյան քաղաքական գործիչներ կոշտ քննադատություն են հնչեցրել Հայաստանի հասցեին, այդ թվում Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը Հայաստանի իշխանությունների այս քայլը թշնամական է որակել։ Երեկ արդեն տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ սահմանել Հռոմի ստատուտի վավերացմանը կողմ քվեարկած իշխանական 60 պատգամավորների նկատմամբ, ի դեպ 71 հոգանոց խմբակցությունից քվեարկությանը այս կամ այն պատճառներով չեն մասնակցել 11 հոգի, որոնցից առնվազն 2-ի պարագան խիստ զարմանալի էր։ Օրինակ, քվեարկությանը չեն մասնակցել գործարարներ Գուրգեն Արսենյանն ու Խաչատուր Սուքիասյանը, որոնք որոշ բիզնես կապեր ունեն Ռուսաստանի հետ և այս կերպ թերևս փորձել են ապահովագրել իրենց։ Քվեարկությանը չեն մասնակցել նաև ծագումով Ջավախքից Շիրակ Թորոսյանը, սակայն այդ հանգամանքը չէր վրիպել գործող իշխանությունների աչքից և նրանց պարտադրել էին հայտարարությունների ժամին ինքնամոռաց գովել Հռոմի ստատուտի վավերացման փաստը։

Փաստացի, փաշինյանական իշխանությունը ցանկանում է ոչ միայն փոխել Հայաստանի քաղաքական վեկտորն ու խնդիրներ հարուցել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ նրա մեջ ներգրավվել բոլոր պատգամավորներին։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը խիստ զայրացել է, որ 11 պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը և որոշել է ինքն էլ անհատական պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ։

Նունե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular