ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն անտանելի է...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ էր փոխվելու, եթե Արթուր Սարգսյանը հաղթահարեր հետվիրավատական վիճակը եւ առողջացած դուրս գրվեր... Բայց նա մահացել է, եւ ով «սրած ատամ» ունի՝ պարտքն է համարում մի բան ասել... Կարդում ես, կարդում, կարդում... եւ համոզվում, թե որքա՜ն հեռու ենք ազգ լինելուց...

Լուրջ հասարակությունը «հաց բերող  չպետք» է ունենար... Որովհետեւ օրինապաշտ հասարակությունը զինված ապստամբության եւ զինառյալի հանդեպ միայն մի վերաբերմունք է ունենում՝ «ես նրա հետ ոչ մի կապ չունեմ, եւ նա արժանի է օրենքի ամբողջ խստությամբ պատժի»: Հակառակ դեպքում պետք է արդարացնենք նաեւ ֆրանսիական երգիծաթերթն ահաբեկած իսլամ արմատականներին, որովհետեւ, հասկանու՞մ եք, ծաղրվել է Մուհամմեդ մարգարերեն, եւ հավատացյալ մուսուլմանի պարտքն է՝ վերժխնդիր լինել: Ինձ կարող են գամել «անարգանքի սյունին», միեւնույն է՝ չեն կարող համոզել, որ ՊՊԾ գունդը գրաված խումբն առաջնորդվել է ազնիվ մղումներով:

Այդպես չի լինում... Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ որդին կարող է հոր դեմ ապստամբել, հայրը՝ ոչ: Պերճ Զեյթունցյանը դրամա է գրել՝ Տիգրան Մեծ արքայի կյանքից՝ ինչպես է հայրը որդու սպանությունը կազմակերպում, որպեսզի Հայաստանի գահն ապահովագրի Միհրդատ Պոնտացու դավադրությունից: Զենքի են դիմում միայն կույր վրեժխնդրության կամ ԳԱՀ նվաճելու մղումներով: Ժողովուրդն այդ միստերիայի «թատերական դեկորն» է՝ զանգվածները, որ երբեմն երկինք են բարձրացնում վերջին ավազակին... Ինչպես՝ Աստվածաշունչն է ասում, երբ Պիղատոսը դիմում է ամբոխին՝ Հեսու ավազակի եւ Հիսուսի միջեւ ընտրության առաջարկությամբ...

Մարդիկ կյանք են շնորհում ավազակին, Քրիստոսին դատապարտում խաչելության... Գողգոթա բարձրանալիս, դարձյալ Հրանտ Մաթեւոսյանի օգնությանը դիմեմ, հռոմեացի զինվորները Քրիստոսի խաչափայտը տալիս են ոմն Սիմոնի շալակը... Իրենք արժանապատվությունից ցածր են համարում... Աստվածաշնչի պատմությունից հիշվում են Հիսուսը, Հուդան, Պոնտացի Պիղատոսը... Սիմոնը, որ Գողգոթա բարձրացրեց խաչափայտը, գրեթե մոռացված կերպար է... Անցած ամռան ողբերգության Սիմոնը «հաց բերող» Արթուր Սարգսյանն էր... Գողգոթա էր բարձրանալու եւ խաչվելու էր ՀԱՅԱՍՏԱՆԸ...

Ինչ-որ տեղ այդպես էր որոշվել՝ հեսուներն ազատատություն էին ստացել, որպեսզի սպանեն հայկական պետականությունը: Արթուր Սարգսյանն ինքնակա՞մ էր ստանձնել խռովությունը լեգիտիմացնելու պատասխանատվությունը...

Նրան ներշնչե՞լ էին... Պարտադրե՞լ... Մենք հարցադրումների տրվելու եւ պատասխանի ծանրության տակ մտնելու քաջություն չունենք... Բավարարվում ենք հերթական միֆով... Մեր անցյալի ստվերները պարտադրում են մեր ներկան... Մենք գերեզմանների եւ նահատակների պաշտամունք ունենք...

Ազգ չենք դառնում, մնում ենք «խալխ», որի իմացության բարձրակետը ՙՙգզրարների հեքիաթն՚՚ է... Կամ՝ կենցաղային բամբասանքը... ... Եւ ամեն ինչ արդեն անտանելի է դառնում: Վահրամ Աթանեսյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular