Վերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխվողներ չեն եղել. Նազելի Բաղդասարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխվողներ չեն եղել, բռնի տեղահանվածներն այս պահի դրությամբ 100 625-ն են։ Այս մասին այսօր տեղի ունեացած ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
100 625 բռնի տեղահանված քաղաքացիներից Հայաստանում հաշվառվել են 94 724-ը՝ ընդհանուր տեղահնվածների 95 տոկոսը:
Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ սա լավ ցուցանիշ է, քանի որ հաշվառումը կարեւոր է կարիքների գնահատման համար: