ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրենը և նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկան Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկան Հայաստան: 

Երեկ գիշեր ԱՀ ԱԱԾ տնօրենին ադրբեջանցիները թույլ չէին տվել հատել Հակարի կամուրջը, նրան տարել էին Ստեփանակերտ (ձերբակալել էին, ապա բաց թողել - խմբ.), իսկ բանակցություններից հետո թույլ տվել գալ ՀՀ:

Ըստ մեր աղբյուրի` Արցախում միայն նախկին ու ներկա նախագահներն են մնացել և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը դուրս գան Արցախից:
Նրանց` Արցախը լքելու հարցի շուրջ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular