ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Փաշինյանի «փոքրիկ գաղտնիքը». զուր չէ, որ նա Հայաստանը ներքաշում է ՆԱՏՕ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vrubcovske.ru-ն գրում է, որ կարծես թե Հայաստանի ղեկավարությունը որոշել է վերջնական գիծ գծել և գործել «խաղաղություն, անվտանգություն և ՆԱՏՕ-ին անդամակցություն Լեռնային Ղարաբաղի դիմաց» բանաձևով։ Բայց Փաշինյանը շատ գործոններ հաշվի չի առել ու դրա համար էլ ինքն իրեն ծուղակն է գցել։

Եթե ​​կարդաք տեղեկությունները, թե ինչպես են կառուցված Հայաստանի անվտանգության ծառայությունները, կարող եք շատ զարմանալ, քանի որ բացահայտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փոքրիկ գաղտնիքը»: Նախաքննության «օբյեկտիվության» մեջ կասկած չկա, քանի որ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը Սասուն Խաչատրյանն է, ով «Բաց հասարակություն Հայաստան» հիմնադրամի տնօրենների խորհրդի ղեկավարի եղբայրն է։ Հատկանշական է այն, որ այդ կազմակերպությունը պատկանում է Սորոսի հիմնադրամին։ Իրավիճակն այնպես է դասավորվել, որ Ջորջ Սորոսը բառացիորեն արդարադատություն է իրականացնում Հայաստանում։ Մի եղբայրը բացահայտում է նրանց, ովքեր պայքարում են Երևանի արևմտամետ քաղաքականության դեմ, իսկ մյուս եղբայրը բանտ է նետում այդ բացահայտված քաղաքացիներին։ Այս բոլոր նշանները վկայում են այն մասին, որ Փաշինյանը Հայաստանին ներքաշում է ՆԱՏՕ և արդեն մաքրում է տեղեկատվական դաշտն այն «ձայներից», որոնք կարող են խանգարել իրեն։

Վրաստանը, ինչպես հայտնի է, որոշել է «չճկվել» ԱՄՆ-ի ճնշման տակ։ Բայց խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը կորցնի իր ազդեցությունն Անդրկովկասում, ամերիկացիներն այնտեղ ռազմակայաններ կկառուցեն ու հրթիռներ կտեղակայեն, և կասկածից վեր է, որ այդ դեպքում վրացական ղեկավարության ճակատագիրը որոշված կլինի։

Բայց Վլադիմիր Պուտինի հաղթաթուղթն Իրանն է։ Ի վերջո, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և սկսի ռազմական համագործակցություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ապա իրանական կողմի համար դա լավագույն հետևանքները չի ունենա։ Իրանի համար Զանգեզուրի միջանցքի բացման հարցն էկզիստենցիալ է: Եթե ​​այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա պետությունը բառացիորեն կփակվի թյուրքական հողերով շրջապատված՝ առանց ցամաքային ազատ հաղորդակցության: Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն Իրանի համար անվերադարձ կետ է: Եվ եթե նախկինում Իսլամական Հանրապետության ղեկավարությունը սահմանափակվում էր միայն բանավոր հայտարարություններով, ապա այդ դեպքում չի կարելի բացառել Իրանի միջամտությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular