ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները փորձում են մարդկանց հիշողությունը ջնջել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ինչ այսօր տեղի ունեցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում է 5 տարուց ավել։ Հնարավոր բոլոր հարթակներից ու պատեհ, ինչպես նաև անպատեհ, առիթներին բոլորս խոսում ու բարձրաձայնում էինք մեզ սպասող պատուհասի մասին։ Այդ օրերին հավանաբար շատերդ կհիշեք, որ նման թեզերի մասին բարձրաձայնողները ոչ միայն իշխանության սազանդարների, այլ հանրային լայն շրջանակների կողմից անարգանքի սյունին էին գամվում և տարբեր հայհոյանքների ու լուտանքների ենթարկվում։ Նիկոլ Փաշինյանը, հանրային ողջ սեգմենտին հիպնոսի ենթարկած, շարունակում է իրականացնել այն բուն առաքելությունը, ինչի համար 2018-ին տապալեց  ՀՀ պետական կարգը և ոչնչացրեց երրորդ հանրապետությունը։

Արցախի հանձնումը, որպես իր գլխավոր ու առանցքային նպատակ և իր քաղաքական գործունեության հիմնական առաքելություն համարող Փաշինյանը, հիմա արդեն կարող է հանգիստ շունչ քաշել. դեռևս 30 տարի առաջ գավառական խմբագրի և համալսարանից դուրս մնացած «աբիժնիկի» մոլուցքն այլևս կատարված փաստ է։

Ասվածի հետ կապված մի քանի նկատառում, որից հետո կանեմ առանցքային նկատառումներ ևս. այսպես՝ Փաշինյանի կողմից իշխանության գալուց ի վեր անընդհատ շահարկվում էր Արցախի թեման։ Նախ նա հայտարարեց, որ Արցախի բանակցությունները սկսում է սեփական կետից, որից հետո, հրապարակավ նշեց, թե բանակցությունների մանրամասների մասին իմացել է Ալիևից (թողնում եմ բոլորիդ երևակայությանը, թե ինչ շեշտադրումներով և սոուսով է Իլհամը Նիկոլին պատմել Արցախի բանակցությունների կուլուարների մասին)։ Շատ կարճ ժամանակ անց, իր մեկ այլ հայտարարության մեջ Նիկոլը խոսում էր Արցախի հարցի լուծման այնպիսի տարբերակի մասին, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի, ադրբեջանցիների և արցախահայության համար։ Իսկ արդեն դեպքերի հետագա ընթացքն ավելի հետաքրքրացավ. Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրենց միջազգային հարթակներում ստիպում են «Արցախի թեմայով բանակցությունների նշաձողի իջեցում», հետո ընդհանրապես հրաժարվեց նախ «Արցախ» ձևակերպումից, իսկ ացվելի ուշ՝ բուն Արցախից։

Այս մարազմատիկ մղձավանջի բեգրաունդը եղավ այն, որ Պրահայում նա փաստացի հրաժարվեց Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի բաղադրիչ, ինչից հետո ողջ թիմով լծվեց այս թեմայի տիրաժավորմանը։ Վերջում եղավ մի քանի մինի պատերազմներ, 9-ամսյա բլոկադը և վերջ։

Հիմա, երբ այս ամեն ինչը տեղի է ունեցել մեր բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով, ՔՊ-ականները, փոխանակ մկան ծակին հազար թուման տալով սսկված մնան, փորձում են վեկտորները թեքեն և հերթական անգամ «մեղավորներ» նշանակել։ Հիշում ենք, թե ինչքան ծանր տարան Շահրամանյանի՝ Արցախի նախագահ ընտրվելու փաստը, իսկ հիմա յոթերորդ երկնքում են, երբ Արցախի նախագահը ստորագրել է Արցախի պետական համակարգի լուծարման մասին ակտը։ Սա նրանց համար իսկական երկնային մանանա էր, որպեսզի կապիտուլյացիայի թեման ևս բարդեն ընդդիմադիր սեկտորի վրա, ինչի, ի դեպ, այսօր ականատես եղանք խորհրդարանում։ Երբ փաշինյանական խմբակցության անհայտ ծագում ունեցող մի քանի անհայրենիքներ՝ պաթոսախեղդ կոկորդ էին պատռում և փորձում փրկվել պատմության խարաններից։

Ժամանակակից քաղաքագետներից մեկը ժամանակին մի շատ հետաքրքրիր միտք էր ասել. «Անասունը կյանքում չի կարողանա մարդ դառնալ, բայց մարդը` հանգիստ դառնում է անասուն»։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular