Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է․
«Թեհրան աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:
Իբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։