ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ի առաքելությունն ամփոփել է մեկօրյա այցը դեպի Ադրբեջան։ Ի սկզբանե Ադրբեջանը թույլատրել է ընդամենը 5 երկրներից դիտորդների ներկայությունը՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Պակիստանից, Հունգարիայից և Ալբանիայից։ Բոլոր այս 5 երկրներն էլ առանձնակի ջերմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, ուստի և ի սկզբանե ակնհայտ էր, թե ինչ անհեթեթ և վնասակար առաքելություն են նրանք իրականացնելու։ Հենց նույնիսկ նրանց տարածած հայտարարությունը փաստում է, որ գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ։

Դիտորդները հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով մնացել է 50-ից 1000 հայ։ Այն, որ արդեն իսկ այս հայտարարությունն անլուրջ է, որևէ մեկը չի կասկածում։ «Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարում է ՄԱԿ առաքելությունը։

Ակնհայտորեն, միջազգային այս առաքելության հիմնական նպատակը ցույց տալն էր, որ Արցախի բնակչությունն ինքնակամ է հեռացել, այլ ոչ թե էթնիկ զտումների պատճառով։ Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ հանկարծակի գալով Արցախի բնակչության այս ինքնաբուխ քայլից, այժմ փորձում են միջազգային հանրության աչքերին թոզ փչել և համոզել, թե որևէ բռնություն չի կիրառվել, այլ ընդհակառակը, հայերն ինքնակամ են լքել, իզուր չի, որ ադրբեջանական տարատեսակ պաշտոնյաներ նույնիսկ հասել են անհեթեթության աստիճանի։ Միլիմեջլիսի պատգամավոր ոմն Հասան Գուլիևը նույնիսկ նշել է, թե հայերը հեռացել են, քանի որ ամաչում էին նայել ադրբեջանցիների աչքերի մեջ։

Առաջիկայում չի բացառվում է, որ Իլհամ Ալիևը նորանոր դիտորդական առաքելություններ հրավիրի Արցախ՝ ցույց տալու ուրվականներ քաղաքի վերածված Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր։ Դիտորդների հետ նաև միջազգային լրատվամիջոցներ են եկել, որոնց լուսաբանումները վկայում են, որ Ադրբեջանը զգալի նյութական միջոցներ է ծախսում միջազգային հանրության կարծիքը դեպի իր կողմը ուղղելու համար։ «Ալ Ջազիրան», մասնավորապես, բավականին ուշագրավ ռեպորտաժի վերջում հայտարարում է, թե հայերն իրենց կամքով են հեռացել։ Այս ամենն ընդամենն արվում է մի նպատակով՝ ինչպես սպիտակեցնել Ալիևի դեմքը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն առանձնակի ջանքեր չեն էլ գործադրում՝ աշխարհին իրականությունը ներկայացնելու։

Մելինե Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular