ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավալի ներկան ու անորոշ ապագան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստացի ապրում ենք հայ ժողովրդի համար ամենաողբերգական շրջաններից մեկը. 30 տարի առաջ ազատամարտի արդյունքում ձեռք բերված փառահեղ հաղթանակից ոչինչ չի մնացել։ Արցախի պետականությունը շուտով լիովին դադարելու է գոյություն ունենալ։ Հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներ Արցախից տեղափոխվել են Հայաստան։ Պարզ է, որ արցախցիները չէին կարող համակերպվել ադրբեջանական տիրապետության հետ, որին բնորոշ են ամենաանմարդկային վայրագություններն ու գազանությունները։ Ի վերջո, խոսքը հանցագործ, ահաբեկչական պետության մասին է: Սակայն դեռ մարդիկ կան, որոնք մտածում են, թե առաջիկայում հնարավոր է մի քանի հազար մարդ հետ գնա Արցախ, որովհետև անհրաժեշտություն կա, որ ռուս խաղաղապահները մնան, և հետևաբար Ռուսաստանը դրա միջոցով լծակ ունենա Ադրբեջանի վրա։

Բայց եթե արցախցիների մի շատ փոքր մասն էլ ինչ-ինչ միջազգային մեխանիզմների գործարկման պարագայում պատրաստակամություն հայտնի վերադառնալ Արցախ, ինչը գրեթե անհավանական սցենար է, միևնույնն է, Ադրբեջանը չի համաձայնի, որ ռուս խաղաղապահները մնան՝ մանավանդ որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված 5 տարվա լրանալուն քիչ է մնացել, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին այդպես էլ խորհրդարանում չհաստատեց ռուս խաղաղապահների մանդատը։ Եթե Ռուսաստանն ի վիճակի չեղավ (չցանկացավ) կանխել Արցախի վրա հարձակումն ու էթնիկ զտումը, ապա հարցական է մնում, թե ինչպես է կարողանալու ապահովել խաղաղապահների հետագա գործունեությունը։ Իսկ հիմա փաստը մնում է փաստ, որ կորցրինք մեր հայրենիքի մի կարևոր հատվածը, որտեղ հայերը բնակվել են հազարամյակներ շարունակ և պայքարել են իրենց գոյատևման համար։

Այս անգամ արցախահայերի դեմ ագրեսիան տեղի ունեցավ 21-րդ դարում, երբ մարդու իրավունքներն ու ազատությունները միջազգային հանրության կողմից իբր հռչակվել են որպես բարձրագույն արժեք, սակայն այդ նույն միջազգային հանրությունն իր լռությամբ խրախուսում էր Ադրբեջանին։ Արցախի կորստով փաստացի կոտրվում է նաև Հայաստանի ողնաշարը՝ մանավանդ որ Ադրբեջանը Սյունիքում, Գեղարքունիքում և Հայաստանի այլ վայրերում ապրած ադրբեջանցիներին վերադարձնելու պլան է հետապնդում։ Հասկանալի է, որ թուրքադրբեջանական տանդեմը տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերը փոխելու հեռահար մտադրություններ ունի՝ պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Բայց այդ ծրագրերի իրականացումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել տարածաշրջանային այլ խաղացողների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի համար։

Թուրքիայի հզորացումը սպառնալու է Ռուսաստանին ու Իրանին դուրս թողնել մեր տարածաշրջանից, որի արդյունքում Հարավային Կովկասն ամբողջովին կհայտնվի թուրքական ազդեցության տակ։ Ադրբեջանն ամբողջովին վասալի կարգավիճակում է, թուրքական կապիտալը գերիշխող դիրքեր ունի Վրաստանում, իսկ երբ հայ-թուրքական սահմանն էլ բացվի, ապա Հայաստանի հարցերն էլ հնարավոր կլինի լուծել, ու այդ ժամանակ նույնիսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյության անհրաժեշտությունը չի լինի։

Թուրքիայի չափից շատ հզորանալու դեպքում Արևմուտքը ևս կարող է անհանգիստ լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն կարող է դուրս գալ արևմտյան ուղեծրից ու իր ինքնուրույն պահանջները թելադրել Արևմուտքին, մանավանդ որ Թուրքիան իրեն երբեք չի նույնացրել արևմտյան քաղաքակրթության հետ։ Անգամ հիմա է Թուրքիան նախապայմանների լեզվով խոսում Արևմուտքի հետ, տարբեր պահանջներ է դնում, ուստի կարելի է պատկերացնել՝ ինչպես կպահի իրեն, երբ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Չհաշված, որ Թուրքիան սպառնում է ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանին և քիչ-քիչ ներթափանցում Բալկաններ։ Ուստի, արտաքին ուժերի շահերից է բխում, որ կանխվի թուրքական էքսպանսիոնիզմը, իսկ դրա ճանապարհին անհրաժեշտ էր, որ Արցախը մնար հայկական՝ որպես անհրաժեշտ պատվար։ Ներկա պահին գուցե կշեռքի ծանրությունը լիովին թեքված է Ադրբեջանի կողմը, բայց դիվանագիտական աշխատանքի արդյունքում չպետք է թողնել, որ այդպես մնա։

Անհրաժեշտ է ստիպել, որ Ադրբեջանը հաշվի նստի արցախահայության գործոնի հետ ու իրեն թույլ չտա կամայականություն ցուցաբերել, առավել ևս՝ Արցախի հարցն ամբողջությամբ լուծած համարել հօգուտ իրեն։ Մյուս կողմից էլ՝ պետք է արցախահայությանը հնարավորինս պահել Հայաստանում, համապատասխան պայմաններ ապահովել նրանց կեցության համար: Դա առավել քան անհրաժեշտ է մեր հայրենիքում և շրջակա տարածաշրջանում։ Առանց այն էլ մերձավորարևել յան տարածաշրջանը տեղի ունեցող հախուռն գործընթացների արդյունքում հայաթափվում է, իսկ Լիբանանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի մեր համայնքները ժամանակի ընթացքում նվազում են, ինչի արդյունքում ավելի բարդ աշխարհաքաղաքական պայմաններ են ստեղծվում Հայաստանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular