ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նոր ընտրություններ տեղի չեն ունենա։ Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը։ Օրեր առաջ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, թե ընդդիմությանը չի հաջողվել կոնսենսուսի հասնել, ուստի միակ լուծումն այն է, որ ավագանի անցած ուժերն ուղղակի չմասնակցեն ավագանու առաջին 2 նիստերին՝ բոյկոտեն այն, որպեսզի քվորում չլինի, եւ նոր ընտրություններ նշանակվեն։ Գրեթե նույնը հայտարարեց նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը: Եվ եթե «Հանրային ձայն»-ը եւս բոյկոտեր, ապա գործող իշխանություններին չէր հաջողվի ավագանու նիստ անել` քվորում չէր ապահովվի, եւ ստիպված կլինեին գնալ նոր ընտրությունների:

Սակայն, ինչպես սպասելի էր, եւ ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Հանրային ձայնի» ավագանու որոշ անդամներ ճամբարափոխ էին եղել, երեկ էլ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե երկրորդ փուլի չի գնալու։ Այսինքն՝ օգնելու է, որ Ավինյանը դառնա քաղաքապետ. «Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ ռոբասերժական կլանը չամրապնդվի, քան թե Ավինյանը չվերարտադրվի»։ Չնայած` ավագանու կազմում այդ «կլանի» ուղիղ ներկայացուցիչներ չկան:

ՔՊ-ում արդեն սկսել են պաշտոններ բաժանել, ըստ ամենայնի՝ Արամ Զավենիչի կուսակցությանը մեկ փոխքաղաքապետի պաշտոն կտան եւ մի քանի թաղապետի, փոխքաղաքապետ կնշանակվի Անի Խաչատրյանը։ Իսկ ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը, որն իրեն չի տեսնում քաղաքապետարանում, հնարավոր է, որ այդ փոխշահավետ համագործակցության շնորհիվ կրկին հայտնվի կառավարությունում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular