ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Մոտ երկու շաբաթ է՝ ռուսական կողմը Լարսի անցակետում կանգնեցրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռները` չի թողնում, որ հատեն սահմանը: Մոտ 60 բեռնափոխադրող մեքենա է կանգնած` կոնյակով բեռնված, ռուսները փորձաքննություններ են անում՝ իբր պարզելու համար, թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակներն օրիգինա՞լ են, թե՞ կեղծ, եւ դրա հետեւանքով հայկական բեռնատարները կանգնած են Լարսում։ Մեր տեղեկություններով, դրանց մեջ կա ե՛ւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարանի, ե՛ւ ֆրանսիացիներին պատկանող գործարանի, Վեդի ալկոյի, ՄԱՊ-ի կոնյակի խմբաքանակ։ Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը․

«Իրականում կոնյակների վրա վերահսկողությունը դրվել է մարտ- ապրիլ ամիսներին, եւ այդ ժամանակվանից սկսած՝ խիստ հսկողություն է իրականացվում ռուսական մաքսային ծառայության կողմից։ Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել, ու եթե այն ժամանակ մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգն ընտրում էր կոնկրետ ինչ-որ արտադրողների ապրանքներ, եւ հսկողություն էր իրականացվում, ապա հիմա համակարգն ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Այս պահին ունենք մոտ 60 բեռնատար, որոնք ենթարկվում են հսկողության եւ հսկողությունն անցնելուց հետո նորից կշարունակեն իրենց ճանապարհը»,- պատասխանեց Հակոբյանը։ Հարցրինք, թե քանի օր են բեռնատարներն անցակետում կանգնած։ «Տարբեր։ Մի մասը փորձաքննության են ուղարկում, մի մասը զննում են իրականացնում, մի մասը փաստաթղթային հսկողություն են իրականացնում․ կախված տարբեր գործընթացներից՝ տարբեր է»,- պատասխանեց Հակոբյանը։

Իսկ ռուսական կողմը պաշտոնապես պարզաբանե՞լ է, թե ինչու են փորձաքննություններն անում։ «Աշխատանքային շփումների արդյունքում մեզ տեղեկացրել են, որ Հայաստանից ուղարկվող կեղծ կոնյակներ շատ են հայտնաբերվում, եւ դրա պատճառով հսկողությունն ուժեղացրել են եւ շարունակում են հայտնաբերել այդ կեղծ կոնյակները»,- պատասխանեց Հակոբյանը։

Իսկ կոնկրետ արտադրողների՞ են ստուգում, թե՞ Հայաստանի արտադրության բոլոր կոնյակների նկատմամբ է անվստահությունը։ «Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր արտադրողների վրա վերահսկողություն է դրված, առաջ որոշ կազմակերպություններ էին, որոնց ցանկը չէր հայտնվում, բայց այս պահին ինձ հայտնել են, որ բոլոր արտադրողների վրա հսկողություն է դրված»։ Ստուգելուց հետո թողնո՞ւմ են, որ հայկական կոնյակը մտնի Ռուսաստան, թե՞ հետ են ուղարկում։ «Եթե կեղծիքներ են հայտնաբերում, թույլ չեն տալիս մտնել, իսկ նման դեպքեր, ռուսական կողմի պնդմամբ, հաճախ են պատահում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular